Ամեն տարի սեպտեմբերի 22-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Առանց մեքենայի համաշխարհային օրը, որի կարգախոսն է «Քաղաքը՝ որպես տարածք մարդկանց համար, տարածքը կյանքի համար է»:
Այս միջոցառումները 2002 թ. իրականացնում է Եվրոպական հանձնաժողովը, որի գործընկերն է Հասարակական տրանսպորտի միջազգային ասոցիացիան: Բոլոր ակցիաները, որ իրականացվում են այսօր, միտված են հիշեցնելու այն բացասական հետևանքների մասին, որոնք առաջանում են ավտոմեքենայի շահագործումից և փորձ են՝ դրդելու մարդկանց օգտվել ավտոմեքենային այլընտրանք միջոցներից:
1970-ականներից սկսած աշխարհի տարբեր քաղաքներում փորձում էին գտնել ավտոմեքենաներին փոխարինելու այլընտրանքային միջոցներ: «Մեկ օր առանց մեքենայի» ակցիան առաջին անգամ իրականացվել է Ֆրանսիայում 1998 թ.: Այս ակցիաներին հետագայում միացան նաև Ճապոնիան, Բրազիլիան և աշխարհի ևս 35 երկրներ:










































