Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նորից դարձել է 2011 թ. ամենահարուստ ամերիկացին Forbes ամսագրի վարկածով` 18-րդ անգամ գլխավորելով ամենահարուստ 400-ի ցուցակը: Նախորդ տարվա համեմատ նրա կարողություններն աճել են 5 միլիարդ դոլարով և կազմել 59 մլրդ: Ինչպես և նախորդ տարի, այս տարի նույնպես երկրորդ հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը, որի կարողությունն աճել է 5 մլրդ դոլարով` կազմելով 39 մլրդ:
Երրորդ հորիզոնականում է Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը, որն ունի 33 մլրդ դոլարի կարողություն: Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև հայտնի ներդրող Ջորջ Սորոսը, որն այս պահին ունի 22 մլրդ դոլար: Հայտնի է նաև, որ լավագույն 400-ի մեջ կա 42 կին: Ընդհանուր առմամբ, 400 ամենահարուստ ամերիկացիները մեկ տարվա ըթնացքում հարստացել են 12%-ով, իսկ նրանց ընդհանուր կապիտալը կազմել է 1.5 տրլն դոլար:










































