Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց ևս մեկ ցուցանիշ. Lamborghini aventador lp 700-4 մեքենան դարձել է աշխարհի ամենաթանկ մոդելը: Ռոբերտ Գյուլենի կողմից ստեղծված մեքենայում օգտագործվել է կարբոն, ոսկի և թանկարժեք քարեր: Նստատեղերը, ղեկը և հետևի լույսերը զարդարված են ադամանդներով:
Մեքենայի վերջնական գինը կսահմանվի Նյու Յորքում այս տարվա դեկտեմբերին կայանալիք աճուրդի ժամանակ: Սակայն ըստ մասնագետների, այն 8 անգամ ավելի թանկ կլինի, քան Lamborghini aventador lp 700-4-ի սովորական մոդելը, որն արժե 350 հազար դոլար:









































