Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու ընթացակարգ կսահմանվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «ՀՀ քաղաքացիության մասին», «Փաստաբանության մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքներում։ Նախագծերի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում, օրենքով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու ընթացակարգի սահմանում, պարտականությունների օրենսդրական ամրագրում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորում։

Նշվում է, որ «Քաղաքացիություն չունեցող անձանց (ապատրիդների) կարգավիճակի մասին» 1954 թ.-ի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ.-ի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներն Հայաստանի համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թ.-ին, սակայն մինչ օրս մեր երկրի ստանձնած որոշ պարտավորություններ պատշաճ կերպով չեն կատարվել: Քաղաքացիություն չունեցող անձի (ՔՉԱ) կարգավիճակի որոշման համար պետությունը պետք է սահմանի հստակ ընթացակարգ, սակայն մինչ օրս որևէ օրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չի եղել:

Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների ցանկի 8-րդ կետով Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործելու նպատակով նախատեսվել է առանձին միջոցառում՝ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունում։

Նախագծում նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում էր քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճ, ինչով պայմանավորված 2019 թ.-ին Փախստականների գլոբալ ֆորումի ընթացքում Հայաստանը ստանձնել է հանձնառություններ, մասնավորաբար՝ ուսումնասիրել, վեր հանել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել քաղաքացիություն չունեցող անձանց թվի կտրուկ աճի համար, գծագրել խնդիրները, ոլորտի հիմնական մարտահրավերները և դրանց լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, իրականացնել գործուն քայլեր, վերանայել օրենսդրությունը՝ հիմնել իրավական անհրաժեշտ մեխանիզմներ, հիմքեր ՔՉԱ թիվը նվազեցնելու և նրանց իրավունքների իրացումը երաշխավորելու, ընդունել իրավական ակտ, որը կկանոնակարգի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար հստակ ընթացակարգ:

Հանձնառություններից երկուսն ամբողջությամբ կատարվել են, նախագծի նախապատրաստումը միտված է 3-րդի իրականացմանը, որը մեկ միասնական իրավական ակտում կներառի քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու գործընթացը, քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով լիազոր մարմինների գործառույթները, կսահմանի այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում