«Հրապարակ»-ը գրում է, որ օրերս Սերժ Սարգսյանը ոչ պաշտոնական նեղ շրջանակներում հայտարարել է, որ ինքը վերջնական որոշում է կայացրել` ԱԺ ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը:
«Նկատելով վարչապետի շփոթված հայացքը՝ նախաագահը հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու Է Տիգրան Սարգսյանը: Ցուցակի մյուս տեղերի կամ մյուս ՀՀԿ-ականների դերակատարման մասին առայժմ որևէ բան չի ասել: Ապա թեման կտրուկ փոխել է՝ առաջարկելով խմել և շնորհավորել Անկախության տոնը»,- հավելում է թերթը:








































