Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները պլանավորել են ավելացնել իրենց ռազմանավերի թիվը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Դա պայմանավորված է վերջին շրջանում Իսրայելի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերությունների վատացմամբ։
Ներկայումս այնտեղ գտնվում է 3 ֆրեգատ։ Պլանավորված է Թուրքիայի ռազմածովային ուժերի տրամադրության տակ եղած 18 ֆրեգատներից նվազագույնը 8-ը տեղակայել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Այդ նպատակով այսօր Սև ծովից Էգեյան ծով է տեղափոխվել 3 ֆրեգատ, որոնք շարժվում են դեպի Միջերկրական ծովի արևելյան հատված։ Ի դեպ, թուրքական 18 ֆրեգատներից 3-ը, այդ թվում՝ 1 սուզանավ, ՆԱՏՕ-ի նավատորմի կազմում պարեկություն են կատարում Լիբիայի ջրերում։
Պլանավորված է ևս 2 նավ ուղարկել Հյուսիսային Կիպրոս, որի հետ Թուրքիան պետք է սկսի շելֆի հետազոտման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը նավթի ու գազի արդյունահանման աշխատանքներ են սկսելու Հյուսիսային Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում, և տվյալ հատված են ուղարկվելու թուրքական ռազմանավեր ու ավիացիա։











































