Երգչուհի Աննա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Անկախության 20-ամյակին, նշեց, թե մենք այն սերունդն ենք, որ ծնվել և մեծացել ենք անկախ հանրապետության հետ:
«Զուգահեռ հասունացել ենք, դարձել չափահաս և հիմա էլ տոնում ենք մեր 20-ամյակը:
Ես մաղթում եմ ամենակարևորը մեզ, մեր հանրապետությանը՝ անամպ երկինք: Քիչ առաջ այդ ինքնաթիռները իմ տան վրայով էին թռչում: Շատ տպավորիչ էր ու միաժամանակ սարսափ էր առաջացնում։
Հետևաբար, մաղթում եմ մեր ազգին, որ այդ սարսափը մենք ապրենք ուրախ զգացումներով՝ նայելով տոնական այդ շքերթները միայն»,- եզրափակեց Աննա Խաչատրյանը:











































