«Իհարկե, պարծենում ես, որ 20 տարեկան է երկիրդ, Հայրենիքդ: Մյուս կողմից մտածում ես՝ բավական երիտասարդ է: Բանակից վերադարձած երիտասարդի տարիքին: Ես իմ 20 տարեկանն եմ հիշում, որ միշտ երազում ես ավելին, քան կա իրականում, նույնն էլ կատարվում է իմ երկրի հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով 20-ամյա անկախ Հայաստանի տարեդարձին, նշեց սիրված դերասան Հրանտ Թոխատյանը: Նրա խոսքերով՝ այսօրվա օրով մենք ունենք այն , ինչ-որ ունենք:
«Ինչ-որ տեղ կարող ենք ասել՝ ուխ, այ, այս բանը ունենք: Ինչ-որ տեղերում էլ կարող ենք ասել՝ հազար ափսոս, որովհետև, ինչ-որ բաներ չստացվեցին: Բայց ամենակարևորը, եթե լինի կամք, եթե լինի ցանկություն, որպեսզի բոլորս միասին կառուցենք երկիրը, ամեն ինչ կստացվի: Ամենահեշտը հիասթափվելն է: Ամենադժվարը՝ լինել պինդ, հաստակող: Բայց դա ամենաճիշտն է, քանի որ այդ դեպքում ինչ-որ բանի կհասնենք»,- առաջարկեց Հրանտ Թոխատյանը:











































