Thursday, 02 07 2026
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները

ԱՄՆ չ՞ի ճանաչում Արցախի դեմ ագրեսիայի Ադրբեջանի արդյունքը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ուղղված ցանկացած քայլ, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան Լուրեր-ի հարցի, թե ինչպես է Վաշինգտոնը վերաբերում հրադադարրի խախտման դեպքերը հետաքննելու համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկին: Այդ պատասխանի համատեքստում դեսպանատան հայտարարության տեքստը պարունակում է ուշագրավ մի ձեւակերպում. «Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը այն մասին է, որ Վաշինգտոնը չի՞ ճանաչում Արցախի դեմ ռազմական գործողությունների միջոցով ստատուս-քվոն փոխելու Ադրբեջանի արձանագրած արդյունքը: Իլհամ Ալիեւը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը: Ալիեւը այդ հայտարարությունը առավել հանդուգն եւ «խրոխտ» կրկնում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ից հետո, ազդարարելով, որ Ադրբեջանը իր «երկաթե բռունցքով» լուծել է ղարաբաղյան կոնֆլիկտը:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները փաստել է՝ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Չի կարող Հայաստան-Ադրբեջան հակամարտություն լինել առանց ղարաբաղյան կոնֆլիկտի բաղադրիչի: Հայաստանի եւ Ադրբեջանի հետխորհրդային հարաբերության համատեքստում դա առանցքային գործոն է, եթե չասենք՝ ողնաշարային:

Ավելին, այդ հանգամանքը ճանաչել է հենց ԱՄՆ, որը ավելի քան երկու տասնամյակ եղել է այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջազգային մանդատակիր միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Եթե հակամարտությունը ռազմական լուծում չունի, ինչպես ԱՄՆ դիրքորոշմանը  հղում անելով հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը,, ապա չի կարող լուծում համարվել այն, ինչ հայտարարում է Իլհամ Ալիեւը:

Չի կարող ճանաչվել այն «լուծումը», որ Ադրբեջանը արձանագրել է պատերազմով: Որովհետեւ, եթե դա ճանաչվի որպես լուծում, ապա ընդամենը կլինի նախադեպ, որը Ադրբեջանի համար լեգիտիմացնում է ռազմական նոր լուծումներ: Հայտարարությունները այդ իմաստով խիստ անբավարար են, եւ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, Բաքվին ցույց տալու համար, որ գոյություն չունի հակամարտությունների ուժային լուծում: Առայժմ չկա այդպիսի կոնկրետ քայլ միջազգային որեւէ դերակատարից եւ կառույցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում