ԱՄՆ-ը սկսել է գաղտնի բազաների շինարարությունը Աֆրիկյան եղջյուրի վրա և Արաբական թերակղզում` որպես Սոմալիում և Եմենում «Ալ-Քաիդա»-ի ակտիվացած ստորաբաժանումների դեմ պայքարելու միջոց։ Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ևս մեկ բազա կառուցվում է Եթովպիայում, մյուսը՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում: Բազաներ կառուցելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Սոմալիում մի խումբ անօդաչու ինքնաթիռներ մեծ արդյունավետությամբ իրականացրել են այդ պետության տարածքի վերահսկողությունը: Այդ անօդաչու մեքենաները թռել են Ջիբութիում ամերիկյան ռազմաբազայից: Սպիտակ տունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:










































