Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը 87 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածությունում, որոնցից 70-ը՝ Ռոստովի մարզում։ Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում (ՊՆ)։
Իր հերթին, Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր Telegram ալիքում հայտնել է, որ Լիսկինսկի շրջանի նավթաբազայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են վառելիքի ամբարներ։ Բռնկում թույլ չի տրվել, տուժածներ չկան:
Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ գիշերը խոցել են երկրի տարածքի վրա արձակված 14 հրթիռներից 7-ը և բոլոր 17 անօդաչու թռչող սարքերը։ Գիշերն ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապի ահազանգեր են հնչել, որոնք շարունակվել են գրեթե 2 ժամ։







































