«Հրապարակ»-ի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ.
«Բնականաբար, դրանք առաջին հերթին ուղղված են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը, Օհանյանի հայտարարությամբ, կա՛մ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կա՛մ նրա հրահանգով է կատարվել ամենը»,- գրում է թերթը և հավելում.
«Մ. Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, և որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, և եթե հարկ լինի՝ կդրվեն շրջանառության մեջ: Այնպես որ ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը: Մասամբ դա է պատճառը, որ ոստիկանապետը սկսել է ավելի հաճախ երևալ, ավելի շատ խոսել և ավելի ժողովրդավար ներկայանալ: