Հյուսիսային Կովկասի Կաբարդինո-Բալկարիա ինքնավար հանրապետությունում քիչ առաջ իրականացված հակաահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է մեկ գրոհային, 2 ահաբեկչի հաջողվել է փախուստի դիմել:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, գրոհայինների և իրավապահների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել են երկու ոստիկաններ, ևս երկուսը վիրավորվել են:
Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, ներկայումս իրավապահները փորձում են հայտնաբերել մյուս 2 գրոհայիններին:










































