Saturday, 27 06 2026
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի

Քոչարյանը կարող է «ներգրավվել» ԱԺ ընտրություններում

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր «168 ժամ» օրաթերթին տված հարցազրույցում հավանական է համարել, որ խորհրդարանական ընտրություններում կարող է ներգրավվել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Սա երևի թե կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի շրջապատից հնչած առաջին պաշտոնական տեղեկությունը նրա քաղաքական հավակնությունների մասին, ինչքան էլ որ Օսկանյանը հերքում է իր առնչությունը քոչարյանական ծրագրերին և խոսում է ոչ թե հավաստիացումներով, այլ ենթադրություններով: Մնում է այս պայմաններում ենթադրել, թե ինչի վրա է հիմնվելու Քոչարյանը իր քաղաքական ծրագրերում, որոնք հաշվարկում է խորհրդարանական ընտրությունների կտրվածքով: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանի համար խթան է հանդիսացել այն իրավիճակը, որ առկա է Ռուսաստանում:

Այստեղ իսկապես հետաքրքրական պահ է` ՌԴ նախագահ Մեդվեդևը ոչ մի կերպ չի համարձակվում հայտարարել նախագահ առաջադրվելու մասին, ինչը նշանակում է, որ նրա համար շարունակում է շատ լուրջ խոչընդոտ մնալ Պուտինի գործոնը: Ավելին՝ արևմտյան մամուլում արդեն իսկ ի հայտ են գալիս հրապարակումներ, որտեղ Պուտինը դիտվում է իբրև նախագահի հավանական թեկնածու: Այսինքն՝ ՌԴ ներկայիս վարչապետը բաց չի թողնում նախագահի պաշտոնին 2012 թվականի նախագահական ընտրությունների միջոցով վերադառնալու շանսը և հավակնությունը:

Ռուսաստանում այդ ոչ միանշանակ իրավիճակն էլ, ըստ երևույթին, հույսեր է տվել Ռոբերտ Քոչարյանին՝ խթանելով նրա քաղաքական հավակնությունները: Նա, ըստ ամենայնի, մտածում է, որ եթե Ռուսաստանում Պուտինի անհույս թվացող վերադարձը իրականություն կարող է դառնալ, ապա նույն կերպ կարող է այդ ֆոնի վրա իրականություն դառնալ նաև իր վերադարձը Հայաստանում, թեկուզ առայժմ միայն խորհրդարանական ընտրություններում հաջողության տեսքով:

Սակայն, բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ ուժերի վրա պետք է հենվի Քոչարյանը: Առաջնայինն, իհարկե, դիտվում են «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը, որոնք մշտապես կապվել են քոչարյանական պլանների հետ: Նաև ակնհայտ է, որ երկու ուժերն էլ լուրջ խնդիրներ են ունենալու խորհրդարանական ընտրություններում, քանի որ «Հանրապետականը»՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տրամադրված է բավական ագրեսիվ պայքարի, և ըստ էության թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Դաշնակցությունը, որոնք հանրային աջակցության մեծ հույսեր առանձնապես չեն կարող ունենալ վերջին երեք տարվա ընթացքում իրենց պահվածքի պատճառով, կունենան Ռոբերտ Քոչարյանի աջակցությունից օգտվելու կարիք: Սակայն այդ աջակցությունը կնշանակի, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն՝ կամ միասին, կամ էլ նրանցից մեկը,- եթե Քոչարյանը որոշի համագործակցել նրանցից ընդամենը մեկի հետ,- այդ համագործակցությունից հետո ընդհանրապես հայտնվելու են հանրային քաղաքական դաշտից դուրս և մտնելու են բացառապես ներիշխանական խմորումների տիրույթ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս վարկանիշը հազիվ թե նրանց շանս տա որևէ բան ակնկալել հասարակական հարթության վրա:

Համենայնդեպս, այդ հանգամանքը, թերևս, ընկած է լինելու Քոչարյանի քաղաքական առաջարկի հիմքում, ընդ որում՝ գուցե ինքնաբերաբար, ու ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այդ առումով պետք է ընտրություն կատարեն, քանի որ, մեծ հաշվով, դա կարող է լինել ներիշխանական թավշյա հեղափոխության ճանապարհը, եթե իհարկե Քոչարյանը ՀՅԴ և ԲՀԿ թիկունքում ստվերային համաձայնության չի գալու Սերժ Սարգսյանի հետ: Բայց առայժմ երևի թե բուն խնդիրը լինելու է այն, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Ռուսաստանում և ինչի գնով է նախագահությունը պահում Մեդվեդևը կամ դրան վերադառնում Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում