Հայաստանը շատ թերի է առանց Վանո Սիրադեղյանի, Էդուարդ Եգորյանի, Համբարձում Գալստյանի, Վազգեն Սարգսյանի: Վանո-Վազգեն հակասությունը շատ լուրջ ճեղքվածք էր, որին չդիմացավ երրորդ հանրապետություն ստեղծած քաղաքական ուժը` ՀՀՇ-ն. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով 20-ամյա անկախ Հայաստանի մարդկային կորուստների մասին, ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Երրորդ հանրապետություն ստեղծած տաղանդավոր մարդկանց մի խումբ, ովքեր չկարողացան համերաշխ, տանելի մի համակեցություն ապահովել, ու երրորդ հանրապետության պատասխանատվությունը թույլ չտվեց նրանց լուծել անձնաական հարցերը` թեկուզ գաղափարական բնույթի: Դրանք չպետք է տարանջատեին մարդկանց, դարձնեին հակամարտող կողմեր»,- ցավով նշեց Բլեյանը` ընդգծելով, թե ժամանակը ցույց տվեց, որ հետագայում այդ բոլոր հարցերը հարթվեցին:
«Ես անընդհատ սգում եմ նրանց կորուստը, շարունակ զգում նրանց պակասը, ես ինձ մենակ եմ զգում այդ առումով»,- խոսքը եզրափակեց նա:









































