Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Նորանկախ Հայաստանի բյուջետային պատմությունն սկսվում է 1992 թվականից

Ժամանակակից բյուջետային պատմությունը սկսվում է 1992 թվից, երբ կատարվեց էական, կարևոր կառուցվածքային փոփոխություն՝ պետական ձեռնարկությունները, ֆինանսներն անջատվեցին պետական բյուջետային համակարգից: Նախկինում՝ ԽՍՀՄ-ում, բյուջեն ձևավորվում էր պետական ձեռնարկությունների շահույթից մասհանումների հաշվին: 1992 թվից Հայաստանը սկսեց պլանավորել մի բյուջե, որը ձևավորվում էր ոչ թե շահույթների, այլ հարկերի հաշվին: Դա ժամանակակից բյուջետային համակարգի սկիզբն է, որը 1 տարով փոքր է, քան ՀՀ անկախությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը հիշեց, որ, բնականաբար, առաջին տարիներին, երբ այս համակարգը ներդրվեց, բյուջետային եկամուտները կտրուկ նվազեցին, որովհետև ՀՀ ձեռնարկությունները դեռ սովոր չէին հարկեր վճարել, կիրառվող մի քանի հարկատեսակներն էլ նոր էին շրջանառության մեջ մտնում, բացի այդ, պետությունը հրաժարվեց խոշոր ձեռնարկությունների շահույթները վերցնել, դրա համար էլ առաջին տարիներին ՀՀ բյուջեն իրականում շատ փոքր է եղել:

«Դոլարային համարժեքությամբ՝ 100-150 մլն դոլարի չափով հազիվ բյուջե էր ձևավորվում, որով տնտեսական, սոցիալական, ռազմական լուրջ խնդիրներ մենք այն ժամանակ ի վիճակի չէինք լուծելու: Դա պատճառներից մեկն էր, թե ինչու Հայաստանը աղքատության մեծ տոկոս ունեցավ»,- ասաց Ս. Ավագյանը:

Հետագայում աստիճանաբար հարկային հավաքագրումների համակարգն ամրապնդվեց, բյուջեն տարեցտարի ֆիզիկական ծավալների առումով ավելանում էր, և հիմա գերազանցում է 1 մլրդ դոլարի սահմանը: Բայց, ըստ տնտեսագետի, այստեղ մի կարևոր խնդիր կա՝ զուտ ֆիզիկական համեմատություններով չէ, որ պետք է բյուջեն գնահատել: Շատ կարևոր է, թե համախառն ներքին արդյունքի որ մասն է կուտակվում ու վերաբաշխվում բյուջեի միջոցով: Այս առումով ՀՀ-ն երբեք բարձր ցուցանիշներ չի ունեցել: Առաջին տարիներին՝ 90-ականների կեսերին, հարկերի հավաքագրումը ՀՆԱ-ի 12 %-ն էր, հետո երկար տարիներ՝ 15-16%, հիմա հասել ենք 17% մակարդակի, որը, սակայն, չի համարվում բարձր ցուցանիշ ո՛չ ԱՊՀ երկրների, ո՛չ, առավել ևս, եվրոպական երկրների համեմատությամբ: Այս առումով, Ս. Ավագյանը կարծում է, որ չի կարելի ասել, թե հավաքագրումների նման մակարդակ ունենալով՝ կարելի է շատ լուրջ տնտեսական, սոցիալական խնդիրներ լուծել, թեև զուտ ֆիզիկական ծավալների առումով բյուջեն ամեն տարի ավելանում է, և ներկայումս իր ռեկորդային բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են գնաճը, վարչարարությունը, տնտեսական աճը և այլ գործոններ:

«Բյուջեն շարունակելու է ամեն տարի աճել: Բյուջեի ֆիզիկական ծավալների կրճատում չենք ունեցել, ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է այս ծավալների աճը համահունչ եղել ՀՆԱ փոփոխությանը: Որոշ տարիների եղել է արագանցիկ աճ, որոշ տարիների՝ հետընթաց»,- նշեց Ս. Ավագյանը՝ միաժամանակ նկատելով, որ բարձր գնաճը հանգեցնում է բյուջեի կորստի, սակայն եթե գնաճը 10% է, բայց չես կարողանում թոշակ ավելացնել, նշանակում է ոչ մի խնդիր էլ չես կարողանում լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում