Saturday, 27 06 2026
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով

ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականներ հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով կատարվածը, զուգահեռներ տանելով ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության և Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացվող ներկայիս բռնությունների միջև։

Մասնավորապես, X-ի իր էջում Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը նշել է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք հիշատակն ավելի քան 1,5 մլն հայերի, ովքեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում։ Մենք պետք է դատապարտենք հայ ժողովրդի դեմ շարունակական ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»։

Մեկ այլ կոնգրեսական՝ Ջոն Լարսոնը գրել է․ «Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն մարդկանց, ովքեր սպանվեցին կամ տեղահանվեցին 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ես ողջ աշխարհի հայերի կողքին եմ արժանապատվության համար իրենց պայքարում, մասնավորապես նրանց հետ, ովքեր բախվեցին հարձակումների և տեղահանման Լեռնային Ղարաբաղում»։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն վստահ է, որ պետք է խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ վստահ լինելու, որ պատմությունն այլևս չի կրկնվի։ «Դժբախտաբար, հայ ժողովուրդը մինչ օրս շարունակում է առերեսվել սպառնալիքների։ Հազարավոր հայերի Արցախից բռնի տեղահանելուց հետո Ալիևը շարունակում է կոպտորեն խախտել հայ ժողովրդի իրավունքները։ Այս գործողությունները շարունակելու են էսկալացիան, քանի դեռ Ալիևը պատասխանատվության չի ենթարկվել հայկական տարածքում իր ցեղասպանական արարքների և սպառնալիքների համար։ Այսօր ճանաչելով հայ ժողովրդի ուժը՝ մենք պետք է նաև ընդունենք այն հստակ զուգահեռները, որոնք կան անցյալ հանցագործությունների և Ադրբեջանի կողմից այս պահին շարունակվող հանցանքների միջև։ ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն և պատասխանատվության ենթարկելու Ալիևին»,- գրել է Փալոնեն։

Աննա Էշուն, ով նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներից է, ընդգծել է․ «Այս տարվա ոգեկոչումը հատկապես ցավալի է, քանի որ այն հաջորդում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սարսափելի էթնիկ զտման արշավին։ Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին այն հանցանքների համար, որ գործել է»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լիուն հրապարակել է Կոնգրեսում իր ելույթը․ «Հայոց ցեղասպանության նման կոտորածները հիշելն առանցքային է՝ վստահեցնելու համար, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս գործընթացի կարևորագույն մասը կրթությունն է»։ Նա հպարտությամբ ներկայացրել է մի քանի այլ կոնգրեսականների հետ մշակած նախագիծը, որով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ զարգացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագրեր, որոնք կկարողանան կիրառել ԱՄՆ ամբողջ տարածքում։ «Դրա շնորհիվ ապագա սերունդները կտեղեկանան և երբեք չեն մոռանա կոտորածների մասին»։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Դեյվիդ Վալդաոն հրապարակած տեսաուղերձում ասել է․ «Մենք երբեք չենք մոռանա այն տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ում կյանքը կորսվեց կամ ընդմիշտ փոխվեց այս ողբերգության պատճառով։ Մինչ Արցախի բնակչությունը հարձակման տակ էր Ադրբեջանի կողմից, ավելի քան երբևէ կարևոր է, որ ԱՄՆ-ն կանգնած լինի հայ համայնքի կողքին՝ վստահեցնելու, որ նմանօրինակ ողբերգություններն այլևս երբեք չեն կրկնվի։ Ես շարունակելու եմ լինել հայ համայնքի ձայնը Կոնգրեսում»։

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն մասնավորապես նշել է․ «Ճանաչելով այս պատմական փաստը, մենք հարգում ենք հայ ժողովրդի դիմացկունությունն այն ժամանակ և այսօր»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հրապարակել է իր ելույթը Կոնգրեսում, որում ասում է․ «Այս ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենացավալի էջերից մեկն է։ Մինչդեռ, ցավոք, դրա մասին շատ չի խոսվում։ Մենք չենք կարող երբևէ մոռանալ կամ ժխտել հայերի համակարգված սպանությունները և խոշտանգումները։ Մենք պետք է դասեր քաղենք սարսափելի պատմությունից և երբեք չմոռանանք պաշտպանել ճնշված ու խոցելի մարդկանց։ Մենք պարտավոր ենք դա անել զոհերի և նրանց սերունդների առաջ, ովքեր շարունակում են տառապել այս դաժան ու անարդար կոտորածի պատճառով»։

ԱՄՆ սենատոր Քրիս վան Հոլենը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նշել է․ «Այնպիսի ժամանակներում, երբ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ սարսափելի բռնությունների և էթնիկ զտման, մենք պետք է սովորենք պատմությունից, այլ ոչ թե երես թեքենք դրանից»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բեյերը, ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը, ընդգծել է․ «Մենք չպետք է այլ կողմ նայենք կամ ժխտենք պատմական ճշմարտությունը, որը շարունակում է ազդել ողջ աշխարհի հայերի վրա»։

ԱՄՆ կոնգրեսական Բրայան Սթիլը X-ի իր էջում գրել է․ «Այս տարվա տարելիցին մենք հիշում ենք նաև այն դժվարությունները, որոնք ապրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը»։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հայտարարությամբ են հանդես եկել նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջոն Սարբանեսը, Միշել Սթիլը և այլոք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում