Monday, 06 05 2024
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում

Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

ԱՄՆ-ում հայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ։ Այդ մասին հաղորդել է ամերիկյան The Daily Californian պարբերականը։

Նշվում է, որ Հայ ուսանողների ասոցիացիան կազմակերպում է մեկշաբաթյա միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանն ու իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև այլ ոճրագործությունների կանխարգելմանը: Նախանշված են մի շարք մշակութային և ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում՝ սեմինար, մոմավառություն՝ 1.5 միլիոն նահատակված հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, ովքեր զոհվել են 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նախատեսված է նաև ֆիլմի ցուցադրություն՝ մարդկանց պատմական իրողություններին ծանոթացնելու համար:

Հայ ուսանողների ասոցիացիան նաև վաճառում է հայկական հացաբուլկեղեն (Գաթա) և դրամահավաքի շրջանակում աջակցում է հայ վետերաններին՝ «Հայ վիրավոր հերոսներ» ծրագրի միջոցով: Ասոցիացիայի անդամներն ամբողջ շաբաթվա ընթացքում կաշխատեն տեղեկատվական տաղավարում 24/7 ռեժիմով: Տաղավարում տեղակայված է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայտնի հուշարձանը՝ Հայաստանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ձեռագործ կրկնօրինակը:

«Սա միջոց է, որպեսզի մենք բոլորս կապ հաստատենք մեր արմատների հետ և հասկանանք այն մեծ զոհաբերությունը, որ մատուցել են մեր հարազատներն ու հայրենակիցները»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Պարբերականը գրում է, որ հոկտեմբերից սկսած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայ ուսանողների ասոցիացիան աջակցություն հավաքելու նպատակով կազմակերպել է դրամահավաք: Թերթը հայտնում է, որ վերոհիշյալ մեկշաբաթյա միջոցառումն ավելի մեծ թափ է հավաքել, քան նախորը:

Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Թոնի Օրդուխանյանը պատրաստվում է ելույթ ունենալ Կալիֆորնիայի համալսարանի ասոցացված ուսանողների Սենատում, որտեղ նա նախատեսում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ինչպես նաև խոսել շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշել է, որ իր նպատակն է պատմել, թե ինչու 1915 թվականի ապրիլի 24-ը պատմական նշանակություն ունի հայ համայնքի և ավելի մեծ հասարակության համար:

Նա իր հիասթափությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանին պատժելու մասին օրինագիծ ներկայացնելու հարցում դաշնային կառավարության դանդաղ քայլերի կապակցությամբ:

«Իրազեկման շաբաթը մեզ համար առանձնահատուկ է։ Որպես սփյուռք, իսկապես կարևորում ենք այդ նախաձեռնությունը, քանի որ մենք սփռված ենք աշխարհով մեկ: Նուռը Հայաստանի խորհրդանիշն է։ Երբ այն բացում ես, հատիկները փռվում են շուրջը»,- եզրափակել է Թոնի Օրդուխանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում