Friday, 19 06 2026
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս

Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այցելել է Բաղդադ եւ Էրբիլ: Milliyet-ի գնահատմամբ՝ դա «արդյունավետ ուղեւորություն էր»: Կողմերն ստորագրել են այսպես կոչված «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր: Խոսքը 1200 կմ. երկարությամբ երկաթուղու եւ ավտոմայրուղու մասին է, որ Իրաքի նավանագիստները պետք է կապի Թուրքիան եւ հեռանկարում՝ Եվրոպային: Նախնական հաշվարկով՝ տրանսպորտային այդ ենթակառուցվածքի արժեքը 17 միլիարդ դոլար է:

Թուրքիայի տնտեսությունը «խունկ է շնչում». Պաշտոնական տվյալներով սղաճը հասնում է 123 տոկոսի: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ այն գրեթե երկու անգամ ավելի է: CNNTurk-ի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ առաջիկայում տեղի կունենա «կառավարության կազմի արմատական փոփոխություն, միայն երեք նախարար կպահպանեն պաշտոնները»: Խոսքը, հավանաբար, արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների մասին է:

Տնտեսական «ցունամի» ապրող Թուրքիան հազիվ թե կարող է «Զարագցման ճանապարհի» կառուցման ծախսերը հոգալ: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի կարծիքով՝ նախագիծը «կպաշտպանեն Արաբական միացյալ էմիրությունները եւ Չինաստանը» – ինչից հասկացվում է, որ Էրդողանի «Բաղդադի երկաթուղին» բացառապես քաղաքական նախագիծ է: Մունիցիպալ ընտրություններում պարտությունը սասանել է նրա ներքին հեղինակությունը, իսկ դա չի կարող չանդրադառնալ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Էրդողանը պատրաստվում է Վաշինգտոն ուղեւորության: Գազայում պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները հովանավորում է Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տրանսպորտային հաղորդակցության մի նախագիծ, որ շրջանցում է Թուրքիան: Հենակետային էին դիտվում Իսրայելի նավահանգիստները: Էրդողանին պետք է ԱՄՆ նախագահին ցույց տալ, որ կարող է «Բաղդադի երկաթուղու» այլընտրանքային տարբերակ իրացնել:

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Կենտրոնական Ասիայում: Ղազախստանը եւ Ուզբեկստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, նույնիսկ «ոխերիմ բարեկամներ» Տաջիկստանը եւ Կիրգիզիան ռազմավարական համագործակցության մասին երկկողմ պայմանագրեր են ստորագրել: «Թուրքական աշխարհի» էրդողանյան նախագծին ի հակակշիռ՝ Եվրամիությունը փորձում է Կենտրոնական Ասիայում մեծացնել ազդեցությունը: Թուրքիային այդպես էլ չի հաջողվում ռուս-ուկրաինական կարգավորման մոդերատոր լինել:

Ամենաինտրիգայինը, սակայն, Էրդողանի «Բաղդադի երկաթուղու» եւ Պուտինի «Մուրմանսկ-Մումբայ» տրանսպորտային միջանցքի նախագծերի շուրջ համաձայնության օրվա համընկնումն է: Կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ Հայաստանի հարավում հաղորդակցությունը պետք է ծառայի նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական «սիներգիային»: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Թուրքիայի տարածքում կարո՞ղ է միանալ «Բաղդադի երկաթուղուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում