Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հիմնվեց Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիա

Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններն այսուհետ իրենց շահերը միասնական կպաշտպանեն. շաբաթ օրը Աղվերանում ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպման ժամանակ հայտարարվել է ասոցիացիայի հիմնադրման մասին: Դրան անդամակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 25 նորաստեղծ ընկերություններ: Ասոցիացիայի նախագահ է ընտրվել «ԼԱՅՄ ՏԵԽ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սաֆարյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ 11 տարի առաջ, երբ հիմնադրվեց ԻՏՁՄ-ն, կային 30 ընկերություններ, այսօր դրանք 350-ն են. «Երբ ոլորտի ընկերություների թիվը քիչ էր, նրանք հիմնականում համասեռ էին, և շահերը նման էին: Միությունը կարողանում էր համադրել շահերը և միասնական պաշտպանել դրանք: Ներկայում, միության լիիրավ անդամները հիմնականում կայացած, շուկայում իրենց դիրքը ձեռք բերած, փորձված ընկերություններ են, ու թեև ակնհայտորեն տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ որպես նպատակ, նույնն է թե’ նորստեղծի, թե’ կայացածի համար, բայց նորաստեղծների խնդիրները շատ յուրահատուկ են»:
Կ. Վարդանյանի խոսքով՝ ցանկացած երկրում հենց նորաստեղծ ընկերություններն են խթանում պետության զարգացումը, հատկապես` փոքր ու միջին նորաստեղծ ձեռնարկութունները: Սրա մասին շատ հստակ ասել է նաև անցած տարի մեր երկիր այցելած «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, դոկտոր Քրեյգ Բարրեթը: Նրա խոսքով՝ ԱՄՆ տեխնոլոգիական հզորությունը կապված չէ ո’չ «Ինտելի», ո’չ «Մայքրոսոֆթի», ո’չ «Սինոփսիսի», ո’չ «Դելի» կամ այլ ընկերությունների հետ, այլ կապված է տասնյակ հազարավոր տեխնոլոգիական մանր ընկերությունների հետ, որոնք շուկայական վիճակի համընկնման շնորհիվ դառնում են «Մայքրոսոֆթ», «Ինտել» և այլն:

«Մենք նույնպես կարծում ենք, որ հատուկ պետք է խրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունը, որովհետև բավական հետ ենք առօրյա կիրառման առումով: Այդ հետընթացը փակելու համար պետք է ունենանք շատ ձեռնարկություններ, որոնք անհատին, կառավարությանը, բիզնեսին կսպասարկեն տեխնոլոգիական առումով: Քանի որ մեր ընկերությունների մեծ մասն արտահանման միտում ունի, ներքին շուկան մնում է չսպասարկված: Էլ չեմ ասում, որ արտաքին շուկան էլ բավական մեծ տեմպերով աճում է»,- նշեց Կ. Վարդանյանը:
ՏՏ զարգացման հայեցակարգում նշված է, որ մինչև 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն: Այսօր գրոծում են 350-ը, նշանակում է` հարկավոր է ևս 650 գործող կազմակերպություն: Կ. Վարդանյանի համոզմամբ` նորաստեղծ ընկերությունների ասոցիացիան դառնալու է այս ոլորտի հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Ընդ որում, «նորաստեղծ ընկերություն» հասկացության որևէ սահմանափակում չկա. իրեն նորաստեղծ կարող է համարել անգամ 20 տարի գործող ընկերությունը: Տնտեսական գործունեության առումով մեր երկրում նորաստեղծ ընկերությունը ոչ մի արտոնություն չունի, մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում նորաստեղծներն առավելություններ ունեն` մի քանի տարի ազատվում են հարկերից, ֆինանսավորման արտոնություններ կան և այլն:
«Բոլորը հասկանում են, որ տնտեսության մոլեկուլը ձեռնարկության ստեղծումն է: Եթե դա չստեղծես, ինչքան ուզում ես գնաճի կամ բանկային տոկոս մեծացրու-փոքրացրու՝ արդյունք չի տալու, և դա մեր 20 տարվա կյանքը ցույց տվեց: Պետք է տնտեսութունում խաղացող ստեղծել: Մենք շատ շուտով կգանք դրան, որ պետք է աջակցել նոր ձեռնարկությունների ստեղծմանը»,- համոզված է Կ. Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում