ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցիննատի քաղաքում տեղի է ունեցել հոթ-դոգ ուտելու մրցույթ: Ինչպես հայտնում է LifeNews-ը, մրցույթում հաղթել է 27-ամյա Ջոուի Չեսթնաթը: Նրան հաջողվել է 10 րոպեում ուտել 35 հոթ-դոգ, ինչի համար նա ստացել է 2 հազար դոլար պարգևատրություն և «Հավի ոսկե գլխարկ» մրցանակը:
Չեսթնաթը, ում «Ծնոտ» են անվանում, հայտնել է, որ ինքը մրցույթին պատրաստվել է մի քանի շաբաթ:
Մրցույթի բոլոր մասնակիցները միասին 10 րոպեում կերել են 170 հոթ-դոգ:











































