Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում է գտնվում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոլանդ Նոուբլը։ Վերջինս իր վրացական այցի շրջանակներում այցելել է Վրաստանի ոստիկանական ակադեմիա և հանդիպում ունեցել նրա ռեկտորի, դասախոսների ու կուրսանտների հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տեղեկատվական փոխանակման հեռանկարները։ Ռեկտորի խոսքերով՝ Նոուբլը հաճելիորեն զարմացել է վրացական ոստիկանության ներկայիս վիճակից՝ այն համեմատելով նրա նախկին վիճակի հետ։
Նոուբլը հայտարարել է, որ իր վրացական այցի նպատակներից մեկը Վրաստանի ոստիկանությունում նոր համակարգի ներդրումն է, որը յուրաքանչյուր ոստիկանի հնարավորություն է ընձեռում մատնահետքի օգնությամբ պարզել, թե արդյոք տվյալ մարդը փնտրվո՞ւմ է Ինտերպոլի կողմից, թե՞ ոչ։
Ոստիկանական ակադեմիայից հետո Նոուբլն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն։









































