Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկումներ սկսելով Ուկրաինա զորամիավորումներ ուղարկելու հնարավորության շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել։ Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան արտահայտությունները։