Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Գեղարքունիքի մարզում տեղի են ունեցել համալիր ստուգումներ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում էր։

Աշխատանքային այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։

Աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ ուղղությունների իրականացնելու էին ուսումնասիրություններ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մեկնարկը տրվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունով, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար փ/ծ գնդապետ Կարապետյանը ներկայացրել է, որ աշխատանքային այցի նպատակը տեսագործնական գիտելիքների ու հմտությունների բարելավումն է, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական-մասնագիտական խորհրդատվության ցուցաբերումը։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացրել է աշխատանքային օրակարգը, 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների արդյունքները և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր, վեր են հանվել առկա խնդիրները և նախանշվել են աշխատանքների ընթացքը։ Խորհրդակցության ավարտին հաջորդել են այցերը մարզային ենթակայության ստորաբաժանումներ։ Այցի շրջանակներում տնօրենի տեղակալը եղել է մարզային փրկարարական վարչության Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների և հատուկ ջրափրկարարական ջոկատի տարածքում, զրուցել անձնակազմի հետ, հետևեց ծառայության կրման պայմաններին։

Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվել են ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։ Ջոկատներում հայտարարվել է տագնապ և անձնակազմի հավաք: Ստուգվել են ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։

Այնուհետև, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատում, անակնկալ կերպով անցկացվել է «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում» թեմայով հատուկ-տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակն էր իրատեսական պայմաններում ստուգել հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև մարտական պատրաստվածությունը։ Տրվել է պայմանական «Տագնապ» ազդանշան և դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, որոնք տեղում իրականացրել են տարածքի հետախուզում, կազմակերպել են փրփրահեղուկի գրոհ այրվող վառելանյութի հատվածում, իսկ երկրորդ մարտական հաշվարկը կազմակերպել է հրդեհաշիջում՝ ջրով։

Վարժանքի ավարտին մասնագետները, վերլուծելով արդյունքները, տեղում վեր են հանել թերացումները և մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերեցին անձնակազմին։ Այցի ավարտին աշխատանքային խմբի ղեկավարը հորդորել է հետևել մասնագետների ցուցումներին, տվել հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում