ՀՀ կառավարությունը հրապարակել է Բելգիայի թագավորություն՝ Բրյուսել մեկնած ՀՀ պատվիրակության կազմը։ Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 5-ին ժամը 14։00-ին նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպում։ ՀՀ-ը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ-ը՝ եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ՀՀ պատվիրակության կազմում են.
- Ն. Փաշինյան – ՀՀ վարչապետ
- Ա. Հակոբյան – ՀՀ վարչապետի տիկին
- Տ. Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ
- Ա. Գրիգորյան – Անվտանգության խորհրդի քարտուղար (04.04.2024 թ. –
- 07.04.2024 թ.)
- Ա. Միրզոյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
- Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Տ. Բալայան – Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- Լ. Մակունց – Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- Ն. Բաղդասարյան – ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
- Գ. Վանոյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
- Կ. Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
- Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
- Վ. Այդինյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
- Ա. Գասպարյան – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
- Ա. Մուսախանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
- Ս. Ղահրամանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
- Ա. Մելքոնյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու
- Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
- Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
- Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ









































