Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Windows 8-ը լայն հասարակությանը հասանելի կլինի 2012-ի կեսերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն է:

– Պարոն Բարսեղյան, Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակն արդեն հասանելի է և մեկ օրվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 500 հազար օգտագործողների կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

– Windows 8 օպերացիոն համակարգ ոլորտի մասնագետների (developer community) համար է բաց, այսինքն` հասանելի են դարձել առաջին փորձնական տարբերակները ծրագրավորող հանրության համար: Կարծում եմ, նաև հայ ծրագրավորողների համար է հասանելի, որովհետև մենք ունենք գրանցված գործընկերներ, ՏՏ ոլորտը, համայնքը բավական մեծ է և ուժեղ, նրանք էլ անպայման ունեն, ոչ միայն Windows 8-ի, այլև մյուս բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, նաև մայք ինովացիոն կենտրոնի միջոցով է հասանելի դառնում, դրա համար հատուկ հատկացված մենեջերներ ունենք, որ աշխատում են: Վստահ եմ, որ Հայաստանից էլ է ներբեռնում եղել:

– Լայն հասարակության համար Windows 8-ի վերջնական տարբերակը 2012-ի կեսերից հասանելի կլինի՞:

– Այո, բայց դեռ հստակեցված չէ վերջնական ամսաթիվը: Այժմ մեր ծրագրավորող գործընկերները պետք է ծանոթանան և պատկերացնեն, թե իրենց ծրագրային ապահովումն ինչպես պետք է լինի: Շատ կարևոր է, որ այդ օպերացիոն համակարգը կաշխատի ոչ միայն PC-ների վրա, այլև մոբայլ սարքերի, ipad-ների, ipod-ների անալոգների վրա: Շատ լուրջ փոփոխություններ ինտերֆեյսում է արվել: Որոշակի դեմոներ youtube-ում կան:

– Windows 8 օպերացիոն համակարգը հայացվելո՞ւ է:

– Սովորաբար ցիկլ կա, որ օպերացիոն համակարգերը 3-4 տարվա հաճախականությամբ նորերն են թողարկվում: Windows 8-ը, ինչպես և նախորդները, անպայման հայացվելու է: Սա շատ կարևոր է, և մենք լավագույն մասնագետներին՝ լեզվաբան, հայագետ և այլն, հրավիրում ենք, որովհետև տարեցտարի որակը լավացնում ենք: Մի բան միանշանակ է` հայացվելու է ոչ միայն Windows-ը, այլև Office-ը, Internet Explorer-ը, որն արդեն հայերեն կա, շուտով 9-ը և 10-ը կլինի: Մենք հայերենացմանը, տեղայնացմանը բավական լուրջ ուշադրություն ենք դարձնում և ռեսուրսներ տրամադրում:

– Իսկ համակարգի արժեքի փոփոխություն լինելո՞ւ է:

– Հիմա չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ Microsoft-ի գնային քաղաքականությունը միշտ այնպիսին է եղել, որ գները տարբերակից տարբերակ չեն փոխվել: Օրինակ` Windows 7-ի փաթեթը տանն օգտագործողների համար 24 հազ. դրամ է: Իհարկե, 1 տարի առաջ չենք կարող վերջնական պնդել, որ գինը նույնն է լինելու, բայց մինչ օրս քաղաքականությունն այդպիսին է եղել, որ նոր տարբերակները նույն արժեքն են ունեցել, ինչ որ նախորդները: Նաև Հայաստանում մենք շատ օգտագործողներ ունենք, որոնք ունեն Software insurance տեսակի պայմանագրեր Microsoft-ի հետ, այսինքն` երբ ձեռք են բերում այս տարվա պրոդուկտը, կարող են մի փոքր ավելի գումար վճարել և 3 տարի շարունակ նոր տարբերակներն անվճար ստանալ: Եվ մենք բավական մեծ քանակի օգտագործողներ ու կազմակերպություններ ունենք, որ կօգտվեն դրանից:

– ՀՀ-ում Microsoft-ի նախկին ծրագրերի հայերենացված տարբերակների օգտագործումն ինչպե՞ս եք գնահատում:

– Առաջին տարբերակները, ցավոք, շատ մեծ տարածում չէին գտնել, որովհետև դա առաջին փորձն էր, և մարդիկ սովորել էին օգտագործել կա’մ ռուսականը, կա’մ անգլիականը: Դա 2007-ին էր: Նաև ուրիշ մեծ խնդիր կար, որ թարգմանության որակը չէր բավարարում պահանջներին: Դա գալիս էր նրանից, որ մեծ քանակությամբ տերմինների` մոտ 1000, թարգմանության խնդիր կար, որոնք լայն տարածում չունեին: Օրինակ 3-4 տարի առաջ «համացանց» բառն անծանոթ էր բոլորին, անսովոր էր կիրառել «համակարգիչ» բառը: Լեզուն տարածելը ժամանակ է պահանջում: Մեծ նշանակություն ունի նաև որակը. շատ դեպքերում թարգմանիչները ստիպված էին նոր բառեր հնարել, որոնք հանրությունը չէր կարող միանգամից ընկալել: Հիմա արդեն տեսնում ենք միտումներ, որ թարգմանության որակն է լավանում, հասկանալի են դառնում, տարածվում են, ու առօրյա կյանքում մարդիկ սկում են օգտագործել: «Համացանց»-ը լավ օրինակ է: Կարևոր է նաև, որ կրթական համակարգը օգտագործի, և մենք բուհերին հայերենացումն անվճար ենք առաջարկում: Անձամբ իմ համակարգչի վրա հայկական տարբերակն է տեղադրված: Մյուս շատ կարևոր գործոնն այն է, որ հայկական ուղղագրական մասն է ավելացված Office 2007-ում և 10-ում: Դա օգտակար գործիք է, որ կարող ենք նաև հայերեն ուղղագրությունը ստուգել:

– Ներկայում հայերեն ծրագրեր որքա՞ն օգտագործող է կիրառում:

– Հետզհետե օգտագործողների թիվը շատանում է: Ես չեմ կարող հիմա հստակ թվեր ասել, բայց ներբեռնումները բավական աճում են: Խոսքը հազարավոր բեռնումների մասին է, սակայն, բացի դրանից, շատ մարդիկ CD-ներով կամ այլ թվային կրիչներով են տարածում: Վստահ եմ, որ կարևորությունը շատ մեծ է, որովհետև դա հասանելի է դարձնում ՏՏ-ն ռուսերեն կամ անգլերեն չիմացող մարդկանց համար: Հատկապես կարևորում եմ մարզերի, շրջանների, գյուղերի օգտագործողների համար, որոնց համար լեզուն արդեն խոչընդոտ չի ՏՏ-ի մեջ ներգրավվելու համար: Մյուս կողմից կարևոր է նաև հայերեն բովանդակություն ունենալը, որի համար աշխատանքներ են տարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում