Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է

Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ իրական անկախության, այլև գլորվեց օտարման «ճահիճը». «Սարդարապատ»

Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:

Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:

Սակայն Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչախմբերը միայն արտաքնապես ձևափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, և ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլև այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական «փտախտային» վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոհիշյալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջև: Արդյունքում, հանրապետությունը այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող «երիտասարդ», այլ որպես «զառամյալ ծերունի», որի «վայ» վերնախավը ոչ միայն անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլև իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում Հայրենիքից արտագաղթ-փախուստը:

Մեծ հաշվով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղավ դիմագրավելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի և գլոբալիզացիացման նոր «շորեր» հագած հին թշնամուն` նյութապաշտությանը: Այդ պայմաններում ազգային արժեքային ավանդական համակարգը դրսևորեց իմունային անբավարարություն և չկարողացավ պայքարել վայրի ընչաքաղցության, անմարդկային դաժանության և մարտնչող տգիտության վարակների դեմ: Արդյունքում Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ իրական անկախության, այլև գլորվեց օտարման «ճահիճը»` քաղաքա-տնտեսական «վերնախավի» օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից։

Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, որոնց հաջողությունները վկայում են Չորրորդ հանրապետությամբ հղի նոր իրականության մասին: Այս նոր որակը շեշտակիորեն հակադրում է իրեն նյութապաշտության, հակամարդկայնության և ապազգայնության մարմնավորում դարձած` քրեածին օլիգարխներից բաղկացած, և դրսերում օտար հովանավորող փնտրող իշխող խառնուրդին:

Երրորդ hանրապետության «խավարի» խտանալուն հետևելու է նրա «ձմեռվա» ավարտը: Ու ծնվելու է Չորրորդը և դեռ գերելու է իր ծննդյան «գարնանային» ողջ հմայքով և մեր ժողովրդի նորանալու հավերժական կարողությամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, և հալածանքներին: Չորրորդ hանրապետության ժողովուրդը ոչ միայն ազատվելու է իր վզին փաթաթվող ճորտի կարգավիճակից, այլև ներշնչվելով իր մոտ և հեռու անցյալի լավագույն զավակների ցուցաբերած արծվային վարքով` լինի դա Արցախյան հերոսամարտ, Սարդարապատ թե Ավարայր, տեր է դառնալու իր նորացող երկրին ուղղակիորեն մասնակցելով իր ճակատագրին առընչվող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թե աշխարհասփյուռ, իրավամբ հյուր չի լինելու իր հայրենիքում, և իր ճակատագիրն ինքն է որոշելու…

Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ այդուհանդերձ դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը “ժանտախտի ժամանակ խրախճանքի“ վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում