Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի գլխավոր բանախոսներ էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը եւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ բելգիացի այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան քննարկումը վարում էր բելգիացի սենատոր, Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավար Մարկ Դեմեսմաեկերը։

Սենատոր Դեմեսմաեկերն իր բացման խոսքում նշեց, որ իր համար թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ անձնապես կարեւոր է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության հետ տեղի ունեցածը օրակարգում պահել։ «Պատմական անարդարությունը չի լքում հայերին։ Երբ ինքս այցելեցի Արցախ, տեսա ազատության եւ խաղաղության արժեքներով մարդկանց, որոնք` չնայած մեկուսացված լինելուն, փորձում էին անկախ տնտեսություն ունենալ եւ դիմադրել մարտահրավերներին՝ ի դեպ, ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանություններով։ Ինձ համար ինքնորոշման իրավունքն առանցքային հարց է, եւ ես համոզված եմ, որ ժողովրդավարությունները պետք է միավորեն դրա շուրջ», – նշեց սենատորը եւ հավելեց, որ արցախահայությունն ուզում է արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք, եւ այս ցանկությունն անտեսելն անթույլատրելի է։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց՝ չնայած պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու միակողմանի պահանջները շարունակվում են։ «Հայաստանն ինքն այսօր լուրջ մարտահրավերների առջեւ է, որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը», – նշեց Սարգսյանը։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը իր խոսքում նշեց, որ ներկա իրավիճակը հայ ժողովրդի համար ամենադժվարին ժամանակաշրջանն է Հայոց ցեղասպանությունից ի վեր, բայց պայքարը շարունակվելու է։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը նշեց, որ 2017 թվականին Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղ այցից հետո ամեն օր իրեն պատասխանատու է զգում օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության իրավունքների հարցը։

«Ցավոք, միայն համակրանքով ոչինչ չենք փոխի կամ կանգնեցնի։ Ադրբեջանը ցինիկաբար քանդում է ԼՂ Ազգային ժողովի շենքն ու փորձում ոչնչացնել հայկական յուրաքանչյուր հետք, չհավասարակշռված խաղաղության բանակցություններ է փորձում վարել։ Սա ամենեւին էլ անակնկալ չէ։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դիվանագիտական ճնշում բանեցնի Բաքվի վրա։ Ի վերջո, այս անարդարությանն ու անպատժելիությանը վերջ տալու համար պետք է պատժամիջոցներ կիրառել Բաքվի ռեժիմի դեմ», – նշեց Վան Հուֆը, ում երկար ժամանակ սեւ ցուցակում պահած Ադրբեջանը հանկարծ որոշել է կապվել ու Բաքու հրավիրել, բայց ապարդյուն, քանի որ Էլս Վան Հուֆն այդպես էլ չի համաձայնել։

Էլս Վան Հուֆի համար կենսական նշանակություն ունի հայ ժողորդի ամենատարրական իրավունքների պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարեւորեց եվրոպական հարթակում նման քննարկումների անցկացումը՝ ցավով ընդգծելով, որ արցախահայության վերադարձի հարցն օրակարգում չէ, ինչպես հարկն է, եւ այդ հարցում կա միջազգային հանրության օգնության կարիքը։ «Մեր իրավունքները միայն ֆինանսական ասպեկտ չունեն, մեզ համար կարեւոր է արժանապատիվ վերադարձը մեր տներ եւ մեր ինքնության պահպանումը», – հավելեց Ստեփանյանը։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ընդհանուր ցամաքային սահման ունենալ, ինչը տարածաշրջանում կարող են ապահովել միայն Հայաստանի հաշվին։ Պողոսյանի խոսքով՝ կան պարտավորություններ, որոնք Ադրբեջանը պետք է ստանձնի, բայց, ցավոք, չկա գործիքակազմ, որը կստիպի Ալիեւին դրանք իրականացնել։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ն չի կարող ապահովվել Հայաստանի անվտանգությունը, քանի որ բանակ չունի, բայց պետք է խրախուսել Եվրոպական գործընկերներին գալ եւ ներդրումներ ունենալ Հայաստանում, ապահովել ներկայություն։ Պողոսյանի խոսքով եվրոպական խաղաղության հիմնադրամի գործիքակազմն օգտագործելը կարեւոր է, բայց ոչ բավարար։

Քննարկման ավարտին հարց ու պատասխանի ժամանակ հնչած մտքերում կարեւորվեց այն փաստը, որ ներկա աշխարհաքաղաքական համատեքստում պետք է ամեն գնով կանխել Ադրբեջանի սալյամիի դիվանագիտությունը, հզորացնել հայոց բանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում