France Presse գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան չի զգում ԱՄՆ-ի միջնորդության կարիքը։
Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հանդիպել Թուրքիայի և Իսրայելի վարչապետեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բենիամին Նեթանյահուի հետ։ Ակնկալվում էր, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 20-ի նստաշրջանի շրջանակներում։
Հանդիպման ժամանակ Օբաման փորձելու էր համոզել կողմերին՝ կարգավորել իրենց հարաբերությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իսրայելին կոչ էր արել «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ ներողություն խնդրել Թուրքիայից, սակայն իսրայելական կողմը մերժել էր նրան։









































