Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ

Դատելով Բաքվի մամուլի ենթատեքստային ակնարկներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի առանցքային նպատակը մեկն է եղել՝  Ալիեւը պատրա՞ստ է Կասպից ծովում Իրան-Ռուսաստան նավագնացության մասին հետախուզական տեղեկություններ տրամադրել: Իշխանամերձ լրատվամիջոցը հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի զգուշացումը, որ G7-ը խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի եւ ավելացնում, որ Արեւմուտքը կցանկանար, որ Ադրբեջանի «վերածվի ռուս-իրանական բետնափոխադրումների դիտարկման հարթակի»:

«Թուրան» գործակալության մեկնաբանի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությունը, Ֆրանսիա-Հայաստան ռազմական համագործակցությունը «Թեհրանում զայրույթի տեղիք են տվել»: Նա հիշեցրել է Իրանի պաշտպանության նախարարի այդ առթիվ հայտնի հայտարարությունը եւ ավելացրել, որ «դա Ադրբեջանի համար մարտավարական հնարավորություն է»: Ավելորդ չէ, թերեւս, նկատել տալ, որ Ստոլտենբերգի Բաքու այցի նախօրեին Օմանի նեղուցում մեկնարկել են «Ծովային սահմանի պահպանություն 2024» ռուս-իրանա-չինական համատեղ զորավարժություններ: Ադրբեջանի դիտորդի կարգավիճակով մասնակցում է դրանց:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, երեւում է, տեղեկատվական արտահոսք է կազմակերպվել: Haqqin.az-ը գրում է, որ Ալիեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից ակնկալել է «հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանման աջակցություն,  բայց՝ ոչ ֆրանսիական ձեւով»: Եթե «թարգմանենք»՝ կստացվի, որ Ալիեւը ՆԱՏՕ-ից սպասում է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ որպես երկու երկրների միջեւ «պետական սահմանի կոնսոլիդացված ճանաչում»: Ընդսմին, նա վերապահում է արել, որ նման անհրաժեշտություն կծագի, եթե «Փաշինյանը կոշտացնի բանակցային դիրքորոշումը»: Փաստացի նա հնարավոր էսկալացիայի համար պատասխանատվությունը հասցեագրել է ՆԱՏՕ-ին:

Որքանո՞վ է Ստոլտենբերգն ընկալունակ գտնվել Ալիեւի «մտահոգությունների» հանդեպ, երեւում է նրա ձեւակերպումից, որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ չէ, բայց աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին: Ըստ էության, դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի պատասխանատվություն կամ այն կանխելու պարտավորություն ՆԱՏՕ-ն չունի: Բաքվում Ստոլտենբեգն ակնարկել է հայ-ադրբեջանական կարգավորման «հումանիտար խնդիրների» մասին: Մի քանի ժամ անց Իլհամ Ալիեւը Ստեփանակերտում «վերանվել է» կենտրոնական հրապարակը, վառել Նավրուզի տոնական խարույկը եւ հայտարարել, որ այդ «կրակը վերջնականապես կմաքրագործի հրապարակը սեպարատիզմից»: Հասկացվում է, որ նա «փակում է» նաեւ բռնատեղահնված բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեման:

Ստոլտենբերգի Երեւան այցին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպել է բնակչության ներկայացուցիչների հետ: Այլեւս գաղտնիք չէ, որ քննարկվել է «ադրբեջանական չորս գյուղերի սահմանազատման» հարցը: Ստոլտենբերգի հետ բակացություններից, Ռուսաստանի նախագահին շնորհավորելուց եւ դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության ամրապնդման փոխադարձ հավաստիացումներից հետո Իլհամ Ալիեւը շտապել է օկուպացված Ստեփանակերտ: Ստոլտենբեգին ընդունելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Տավուշ: Բայց չէ՞ որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ չէ: Կա՞ ազդակ, որ Ալիեւը ծրագրում է Տավուշում սրացման գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում