ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Վալանսի քաղաքապետի հրավերով այցելել է Վալանս և որ ակնկալվում է Իջևան և Վալանս քաղաքների եղբայրացում։
«Այսօր քաղաքապետ պարոն Նիկոլա Դարագոնի հրավերով այցելում եմ Ֆրանսիայի Վալանս քաղաք։
– Եղբայրացում Իջևան քաղաքի հետ
– Հայկական մշակութային ժառանգության կենտրոն
– Հանդիպումներ ասոցիացիաների հետ»,- գրել է դեսպանը։








































