Առնվազն 18 մարդ է զոհվել երեկ Հնդկաստանում և Նեպալում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդում է The Times of India թերթը: Երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններում չի գործում հեռախոսակապը և դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Տեղի իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ կապ հաստատվի մի շարք բնակավայրերի հետ:
Այսօր վաղ առավոտյաան հայտնի էր, որ Հնդկաստանում զոհերի թիվը հասնում է 13-ի: Հարևան Նեպալում զոհվել է 5 մարդ, որոնցից երեքը՝ մայրաքաղաք Կատմանդուում բրիտանական դեսպանատան պատի փլուզման հետևանքով:
Հիշեցնեք, որ երեկ երեկոյան 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալի և Հնդկաստանի սահմանի վրա, որի էպիկենտրոնը գտնվել է հնդկական Գանգտոկ քաղաքից 72 կմ հեռավորության վրա: Դրան հետևել են մի շարք այլ երկրաշարժեր: