Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Նիկոլ Փաշինյանի «բացահայտումն» ու քաղաքական «փոխանցումը»

Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսից հետո մեծ աղմուկի եւ ուշադրոության առարկա է դարձել այն, որ նա հրապարակել է իր եւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ նախարար եղած շրջանում WhatsApp-ի միջոցով նամակագրությունից հատված, փորձելով դրանով հիմնավորել այն, թե Արշակ Կարապետյանն է եղել պատասխանատու Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի առաջխաղացման համար, որ տեղի է ունեցել 2021-ի մայիսին:

Արշակ Կարապետյանը հասցրել է հայտարարել, թե դա սուտ է: Մինչ հասարակությունը աշխուժորեն քննարկում է հանգամանքը, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետական անվտանգության կարեւորագույն հարցերի թեմայով միմյանց հետ փաստորեն շփվում են սոցնացյաին տեխնոլոգիայով, եւ հետո դա էլ վարչապտի մակարդակով դառնում է հրապարակման ենթակա, կարծես թե դրա տակ բավականին նրբորեն աշխատում է այն հնարքը, որ Նիկոլ Փաշինյանը թերեւս բանեցրեց ասուլիսի ընթացքում գնալով այդ քայլին: Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ամիսներ առաջ հայտարարեց Փաշինյանին հեռացնելու շարժում սկսելու մասին:

Կարապետյանը ներկայումս պարբերաբար տալիս է հարցազրույցներ, ունենում է ընդդիմադիր ելույթներ: Նրան պաշտոնից ազատելու առնչությամբ ունեցած ելույթում, երբ ներկայացնում էր պաշտպանության նոր նախարարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից»: Մարտի 12-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարում է, թե Կարապետյանը կամ եղել է դավաճան՝ թույլ տալով ադրբեջանցիներին գալ առաջ, կամ չի տիրապետել իրավիճակին: Մինչդեռ, նոր նախարար Պապիկյանին ներկայացնելիս՝ 2021-ի նոյեմբերին, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում Արշակ Կարապետյանին, որ համաձայնել էր ստանձնել պաշտպանության նախարարի խոցելի կարգավիճակը: Եթե նա կամ «դավաճան» էր, կամ անտեղյակ, Փաշինյանը ինչի՞ համար էր նրան հայտնում շնորհակալություն եւ համարում թիմակից:

Թե՞ հենց այդ՝ թիմակցության շրջանակում էլ ծավալվում է ներկայիս քաղաքական խաղը եւ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հանրայնացնելով ինչ որ հաղորդագրություններ, ընդ որում ակնհայտորեն սեղմված եւ սահմանափակ հատվածով, ըստ էության կամա, թե ակամա քաղաքական փոխանցում է կատարում Արշակ Կարապետյանին: Համենայն դեպս, զուտ քաղաքական հարաբերակցության տեսանկյունից, Փաշինյանի ասուլիսային հայտարարարություններն ու «բացահայտումը» կարող է միմիայն նպաստավոր փոխանցում լինել Կարապետյանի համար, անկախ այն հանգամանքից՝ Փաշինյանը նրան շարունակու՞մ է համարել թիմակից, թե՞ հակառակորդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում