Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Փաշինյանը «նետեց ձեռնոցը»

Երեւանի Ավագանին կառավարող՝ ՔՊ ու Հանրապետություն կոալիցիայի ջանքով, իհարկե Հանրային ձայն խմբակցության աջակցությամբ, ընդունեց Երեւանում հասարակական տրանսպորտի թանկացման մասին նախագիծը: Դրա ընդունումը ըստ ամենայնի կառավարող ուժի համար ուներ քաղաքական էական նշանակություն, ինչի մասին է թերեւս վկայում այն, որ նախագծի քննարկման եւ ընդունման օրն էր իր հերթական ծավալուն ասուլիսը նշանակել ՔՊ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության տեղեկատվական առումով կլանելով ուշադրությունը իր ասուլիսի վրա կամ այլ կերպ ասած, կատարելով տեղեկատվական շանթարգելի գործառույթ:

Ասել, թե ասուլիսի միակ նպատակը եղել է դա, իհարկե կլինի ծիծաղելի, սակայն թերեւս կասկած չկա, որ ասուլիսի օրվա ընտրության հարցում Երեւանի տրանսպորտի թանկացման նախագծի քննարկման հանգամանքը ունեցել է շոշափելի նշանակություն: Համենայն դեպս, իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ըստ էության չի ասել ոչ մի նոր բան: Գուցե հնչել են նոր ձեւակերպումներ՝ տարբեր էական թեմաների եւ խնդիրների մասին, բայց չի հնչել որեւէ նոր միտք: Նոր ձեւակերպումների միջոցով Նիկոլ Փաշինյանը կլանել է ուշադրությունն ու խլացրել տեղեկատվական մնացյալ հոսքերը: Սա իհարկե չի նշանակում, թե ասուլիսը չլինելու պարագայում, քաղաքապետարանի դիմաց լինելու էին տասնյակ հազարներ, իսկ համակարգիճների կամ սմարթֆոնների էկրանների դիմաց՝ հարյուր հազարներ կամ միլիոններ: Ոչ, պարզապես ՔՊ համար մարտի 12-ն ըստ ամենայնի ունեցավ ներքաղաքական էքսպերիմենտալ նշանակություն, որի ընթացքում թերեւս լուծվեց տարբեր մակարդակի մի քանի հարց:

Նախ, Նիկոլ Փաշինյանը ըստ էության դարձավ որոշման անցկացման «բաժնետեր», այդպիսով թույլ չտալով, որ այդ «հաջողության» դափնին մնա միայն Տիգրան Ավինյանին: Սա ներկայումս թվում է փոքր հարց, աննշան դետալ, սակայն քաղաքական հեռանկարների համատեքստում խնդիրը առնչվում է ներիշխանական կարեւորագույն երեւույթների, որոնք ունեն ծավալվելու եւ խորանալու միտում: Վկան՝ Նիկոլ Փաշինյան-Ալեն Սիմոնյան ցուցադրական զբոսանքը Հյուսիսային Պողոտայում: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը փորձարկեց տեղեկատվական «կասետային ռումբի» կենսունակությունը, գնահատելու համար, թե դրա կիրառումը որքանով է շարունակում լուծել զուգահեռ աղմկոտ խնդիրներ եւ ինչ տեղեկատվա-քարոզչական տարածություն կարող է ծածկել: Այդ միջոցով, զուգահեռ, մարտահրավեր նետվեց քաղաքական ամբողջ դաշտին՝ անկախ դրանում դիրքավորման տարատեսակներից, արմատական ընդդիմադիրներից մինչեւ չափավոր դիրքավորվածներ, մի կողմից ասուլիսում բարձրաձայնված հերթական աղմկոտ խոսույթի, մյուս կողմից Ավագանում կայացված թանկացման որոշումով:

Ձեռնոցը նետված է, ընդ որում մեկ այլ ուշագրավ ֆոնին՝ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման հրապարակման, որտեղ մի կողմից արտացոլվում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խիստ ցածր պաշարը, մյուս կողմից՝ անգամ այդ պաշարով նրա հետ մրցակցության ունակ ուժերի բացակայությունը: Անկասկած է, որ Փաշինյանին սոցպատկերը պարզ է շատ ավելի վաղ, եւ ամենեւին ոչ այդ, այլ թերեւս սեփական հարցումներից: Տվյալ պարագայում նա պետք է պարզի, թե ուժերի առկա հարաբերակցությունը, այսպես ասած «պասիվ լեգիտիմության» հանգամանքը նրան ի՞նչ ծավալի տարածություն է թողնում ներքին դաշտում: Դրան անշուշտ հետեւելու են արտաքին կենտրոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում