Հնդկաստանում 6.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիսային Սիկկիմա նահանգում` Հիմալայան լեռնաշղթայի մոտակայքում:
Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են մայրաքաղաք Դելիում: Մարդիկ անվտանգության նկատառումներով դուրս են եկել իրենց տներից: Զոհերի և վիրավորների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: