Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վերադարձիր, օ՜, վերադարձիր. Պուտինը հարցազրույց է տվել

Մենք երեկ արդեն գրել էինք Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ CNN հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Լարի Քինգին տված հարցազրույցի մասին: CNN-ը նախորդ օրը որոշ մանրամասներ էր հրապարակել այդ հարցազրույցի վերաբերյալ, այսօր էլ հարցազրույցն ամբողջությամբ է հեռարձակվել: Պուտինը խոսել է ռուս գործակալների, Իրանի, իր ընտանիքի մասին:
Պուտինին հարց է տրվել այս տարի ԱՄՆ-ում ձերբակալված 10 գաղտնի գործակալների մասին. «Այդ մարդիկ, անկասկած, հարգանքի են արժանի: Ես արդեն ասել եմ և նորից կարող եմ կրկնել՝ իրենց գործունեությամբ նրանք վնաս չեն հասցրել Միացյալ Նահանգների շահերին: Ինչպես գիտեք, նրանք պատկանում են հատուկ մի ծառայության` անօրինական հետախուզության ծառայությանը, ունեն իրենց խնդիրները, և այդ խնդիրները, որպես կանոն, ակտուալ են դառնում ճգնաժամային պահերին, ասենք՝ դիվանագիտական հարաբերությունների խզման ժամանակ»,- նշել է Պուտինը:
«Փառք Աստծո, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերություններն այդ վիճակի չեն, և ես հուսով եմ, որ երբեք էլ չեն լինի»,- ավելացրել է նա: Լարի Քինգի այն հարցին, թե՝ «նրանք չե՞ն լրտեսել ձեր հրամանով», Պուտինը կրկնել է` «նրանք վնաս չեն տվել Միացյալ Նահանգներին»:
Խոսելով Օբամայի մասին՝ Պուտինն ասել է, որ «ԱՄՆ նախագահը լուրջ խնդիրների առաջ է, հատկապես տնտեսությունում և սոցիալական ոլորտում: «Ես չպետք է դատեմ՝ ճիշտ է նա գործում, թե ոչ, երբ Կոնգեսում առաջարկեց առողջապահության մասին օրինագիծը, բայց ես չեմ կասկածում, որ դեպքում Օբաման արել է ամեն ինչ, որպեսզի արդարացնի ամերիկյան ժողովրդի սպասելիքները, որոնց մասին նա խոսել է նախընտրական շրջանում: Նա խոստացել և արել է դա»:
Աֆղանական խնդիրների մասին խոսելիս՝ Պուտինն ասել է, որ ռուսական կողմը համագործակցում է Արևմուտքի հետ: «Ես կարծում եմ, որ Աֆղանստանում միջազգային կոալիցիան այսօր կատարում է կարևոր և դրական առաքելություն: Մենք չենք կարող և չենք էլ մասնակցի այնտեղ ռազմական միջոցներով, բայց մենք և՛ ամերիկյան գործընկերներին, և՛ միջազգային կոալիցիայի այլ գործընկերներին աջակցում ենք տարբեր մեթոդներով: Մենք պայմանավորվել ենք տրանզիտի ապահովման մասին, և դա անում ենք ոչ միայն օդով, այլ նաև ցամաքով»: Պուտինը նշել է, որ «եղել են դեպքեր, երբ մեր ուղղաթիռները ամերիկյան և հոլանդական զորքերին փրկել են գնդակոծումից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում