Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

«Դնեստրի ձախափնյակ» նախագիծը փակվու՞մ է

Մոլդովան նախապատրստվում է Եվրամիության հետ անդամակցության հարցով բանակցությունների, բայց, հավանաբար, ընտրված է ոչ ամենալավ ժամանակը. գործող նախագահ Սանդուի լիազորություններն ավարտվում են եւ բավական բարդ է կանխատեսել՝ կհաջողվի՞ նրան պահել իշխանությունը եւ ֆորմալ մի հանգրվանի հասցնել իր երկրի արտաքին քաղաքական-քաղաքակրթական կողմնորոշումը, թե՞ Քիշնեւում ֆորս-մաժոր կխաղարկվի:

Ավելի քան երեք տասնամյակ Մոլդովայի կողմնորոշումը պայմանավորված էր Մերձդնեստրի կարգավիճակի անորոշությամբ: Փետրվարի 28-ին Տիրասպոլում գումարվել է չճանաչված հանրապետության բոլոր մակարդակի պատգամավորների համագումար: Ռուսաստանյան փորձագետները հակված էին ենթադրության, որ Մերձդնեստրը կընդունի Ռուսաստանին միավորվելու որոշում եւ կդիմի Մոսկվային: Դա տեղի չունեցավ: Համագումարն Ռուսաստանին խնդրեց Եվրամության հետ հարաբերություններում դիվանագիտական գործիքակազմով պաշտպանել Մերձդնեստրի սոցիալ-տնտեսական շահերը:

Մոսկվան, երեւում է, Տիրասպոլի նման կեցվածքից խիստ դժգոհ է: Այդ է վկայում Մոլդովայի գագաուզական ինքնավարության «բաշկան» Եվգենյա Գուցուլի Ռուսաստան այցը, որի շրջանակներում Սոչիում նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Պուտինը: Այդ առթիվ տեղեկատվությունից դատելով՝ «բաշկան» Գուցուլը մտահոգություն է հայտնել, որ Մոլդովան կարող է լուծարել գագաուզական ինքնավարությունը, իսկ Ռուսաստանի նախագահը՝ խոստացել, որ կաջակցի «գագաուզների ինքնության պահպանմանը եւ նրանց իրավունքների պաշտպանությանը»:

Ըստ տեղեկությունների, Քիշնեւում Գուցիլի դեմ քրեական գործ հարուցելու «նախապատրաստություն են տեսնում»: Մոլդովայի օրենսդրությամբ՝ Գագաուզաիայի «բաշկանը» պաշտոնն ստանձնում է երդմամբ, որի առաջին կետով պարտավորվում է «անշեղորեն հարգել սահմանադրությունը»: Ռուսաստան այցը, որ Քիշնեւի կենտրոնական իշխանությունների հետ ակնհայտորեն համաձայնեցված չէ, իրավական առումով կարող է դիտվել «բաշկանի» երդման եւ Մոլդովայի սահմանադրության խախտում:

Գուցուլը Պուտինի հետ քննարկել է նաեւ Ռուսաստանի բանկերում Գագաուզիայի բնակիչների կողմից հաշիվներ բացելու, ապրանքաշրջանառության եւ «Գազպրոմի» կողմից ինքնավարության համար գազի արտոնյալ գին սահմանելու հետ կապված հարցեր: Թե ինչպե՞ս է Գագաուզիան ապրանքաշրջանառություն իրականացնելու Ռուսաստանի հետ, երբ կողմերն ընդհանուր սահման չունեն՝ մնում է ենթադրել: Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ Մոլդովայի հարցը «կարգավորվելու է ուկրաինական պատերազմի արդյունքների հիմքով»:

Բայց այդ դեպքում ինչու՞ Մերձդնեստրի էլիտան Մոսկվա չի այցելել: Գագաուզիայի համեմատ Դնեստրի ձախափնյակը ինստիտուցիոնալ կայացած եւ տնտեսական անհամեմատ մեծ ներուժ ունեցող սուբյեկտ է, որտեղ բնակչության մեծամասնությունն ունի ՌԴ քաղաքացիություն, մի քանի հազար տղամարդ ծառայում է ռուսական զորքերում: Կարելի՞ է ենթադրել, որ Մերձդնեստրի էլիտան կողմնորոշվել է դեպի Եվրամիություն, որի հետ, ի դեպ, Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Տիրասպոլը Կիեւի միջոցով առեւտրա-տնտեսական աշխույժ կապեր ուներ: Ճիշտ է, մաքսային փաստաթղթերը ձեւակերպվում էին Մոլդովայի օրենսդրությամբ եւ նրա պետական լիազոր մարմինների միջոցով, բայց հաոսույթը տնօրինում էր Տիրասպոլը:

Այդ կապերի օրինական վերականգնումը, գումարած քաղաքական որոշակի իրավունքները, որ խոստանում է Քիշնեւը, կարող են ոչ միայն բավարար, այլեւ ցանկալի լինել Տիրասպոլի էլիտայի համար: Իսկ թե ի՞նչն է Գագաուզիայի «բաշկանին» մղել կամ շարունակում մղել Ռուսաստանի հետ կապերի պահպանման եւ խորացման՝ մնում է ենթադրել.կենտրոնական իշխանությունների եւ գագաուզական ինքնավարության միջեւ լարվածությունը Մոլդովայում կարող է համախմբել ռուսաստանամետ ուժերին եւ նախագահական ընտրություններում «եղանակ փոխել»:Գագաուզիայով շահագրգռված է նաեւ Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում