Թուրքիայում բնակվող տեղի հրեաները շտապ բնակարաններ են գնում Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում ու պատրաստվում են լքել Թուրքիայի տարածքը, քանի որ վերջին շրջանում երկու պետությունների միջև հարաբերությունների լարվածության հետևանքով Թուրքիայում սաստկացել են հակասեմիտական տրամադրությունները:
Ինչպես հայտնում է Mignews-ը, Թուրքիայում հրեական համայնքը կազմում է 20 հազար ընտանիք, որոնց մեջ են նաև մի շարք գործարարներ:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական երբեմնի ռազմավարական հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Դրա համար առաջին պատճառ հանդիսացավ անցած տարի Գազա ուղևորվող նավերի վրա իսրայելական հատուկջոկատայինների հարձակումը, ինչի հետևանքով սպանվեցին Թուրքիայի 8 քաղաքացիներ:










































