ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի հարավ-արևմուտքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ն։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը գրանցվել է Միրոտիցե քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը եղել է 18 կմ խորությամբ։
Հանրապետությունում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ եղել է նախորդ տարվա նոյեմբերին։