Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին հայտարարել են «Կոնֆուցիուսի անվան խաղաղության մրցանակի» հավակնորդ:
Բացի Ռուսաստանի վարչապետից, հավակնորդների շարքում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման: Թե ով կարժանանա մրցանակին, հայտնի կդառնա դեկտեմբերի 9 -ին` Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մրցույթի հաղթողը նաև 100 հազար յուան (մոտ 16 հազար դոլար) պարգևատրություն կստանա: