Thursday, 16 05 2024
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար

Ուշագրավ «ճյուղավորում» հայ-ֆրանսիական շփումից հետո

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ այց է կատարել Իրաք, այդ երկրի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պայմանավորվածությունները կունենա պրակտիկ եւ առարկայական նշանակություն: Թե հատկապես ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, շատ չի բարձրաձայնվում, թեեւ նախագահ Խաչատուրյանի Իրաք այցի ընթացքում ընդհուպ խոսվել է երկու երկրների միջեւ պաշտպանական գործակցության հնարավորության մասին:

Թե ինչ բնույթի կարող է լինել հայ-իրաքյան պաշտպանական գործակցությունը, հնարավոր է քննարկել, սակայն անկասկած է այն, որ թեման տեղավորվում է ավելի շուտ ոչ թե երկկողմ, այլ ռեգիոնալ եւ առավել լայն գործընթացների համատեքստում: Այստեղ թերեւս հետաքրքիր կլինի գնալ որոշակիորեն հետ, մասնավորապես 2021 թվականի օգոստոս, երբ Իրաքի վարչապետի նախաձեռնությամբ այդ երկրում կազմակերպվեց ռեգիոնալ անվտանգության թեմայով միջազգային համաժողով:

Դրան մասնակցեցին ռեգիոնի երկրները, ընդհուպ Թուրքիայի, Իրանի արտգործնախարարները, Հորդանանի, ԱՄԷ, Քուվեյթի, Կատարի պատվիրակները: Սակայն համաժողովի «մեխը» թերեւս այլ մասնակցություն էր: Իրաքի նախաձեռնած համաժողովին մասնակցեց նաեւ ռեգիոնից բավականին «հեռու» պետությունը՝ Ֆրանսիան, ընդ որում նախագահի մակարդակով: Իրաքի համաժողովին մասնակցելու համար այդ երկիր էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Անկասկած է, որ այդ հանգամանքը վկայում էր Ֆրանսիայի ռազմավարական հետաքրքրությունների եւ նպատակադրումների շրջանակի լայնությունը, ու այդ իմաստով այսօր թերեւս ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի Իրաք այցը տեղի է ունենում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիվ շփումներից մի քանի օր անց: Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանեց Երեւիան՝ անմիջապես Փաշինյանի այցից հետո, եւ այդ շփումներից հետո նկատելի է երեք ուշագրավ «ճյուղավորում»՝ Վրաստան, Հունաստան եւ Իրաք:

Ինչ խոսք, դա չի նշանակում, որ Վահագան Խաչատուրյանի իրաքյան այցը ծրագրվել եւ իրականացվել է հայ-ֆրանսիական շփումների արդյունքում, ի վերջո հարկ է նկատել, որ մինչ այդ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի զրույցը Իրաքի վարչապետի հետ: Բայց, միեւնույն ժամանակ, պլանավորումներն ըստ էության կատարվում են ավելի լայն ընդգրկումով, սակայն օրակարգերը անշուշտ ձեւավորվում են իրադարձությունների ընթացքին զուգահեռ: Ահա այդ իմաստով, իրաքյան ուղղությամբ «ճյուղավորումը» անշուշտ արժանի է ուշադրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում