1980-ական թվականներին Աֆղանստանի Վարդակ նահանգի նահանգապետ Բիսմիլլահ Օմարը, ով այդ տարիներին երկրի քաղաքական ամենաազդեցիկ գործիչներից մեկն էր, ուրբաթ օրը երեկոյան առևանգվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նախկին նահանգապետը հարսանեկան արարողությանը մասնակցելու նպատակով Վարդակի Քարիկդադ ավան էր մեկնել: Վերադարձի ճանապարհին նրա ավտոմեքենան կանգնեցվել է անհայտ անձանց կողմից, նրան հանել են ավտոմեքենայից և տարել անհայտ ուղղությամբ:
Նախկին նահանգապետի հետ նույն ավտոմեքենայում են եղել նաև այլ մարդիկ, ովքեր փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն հարձակվողները նրանց վրա կրակ են բացել: Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:








































