Friday, 03 05 2024
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա

Տեխնոլոգիական նոր հրաշքն ու մեծ գայթակղությունների նուրբ ու վտանգավոր սահմանը

Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink ընկերության չիպը, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է կառավարել համակարգչային մկնիկը` օգտագործելով իր միտքը: Ըստ Ռոյթերզ գործակալության, այդ մասին հայտարարել է Իլոն Մասկը, որը ստեղծել է Neuralink ընկերությունը: Այս տեղեկությունը ըստ էության համաշխաչհային տեխնոլոգիական հեղափոխության նոր փուլի մասին է, որը մի կողմից բացում է մարդկության զարգացման ու կարողությունների նոր դարաշրջան, մյուս կողմից պարունակում է իրապես ահռելի ռիսկեր մարդկության զարգացման հեռանկարների տեսանկյունից:

Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին է առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում։ Այժմ, մոտ երեք շաբաթ անց, հայտարարվում է առաջին արդյունքի մասին: Եվ այդ արդյունքը թվում է հրաշալի: Իլոն Մասկը հայտարարում է, որ չիպի տեղադրման միջոցով՝ ուղեղի, մտածելու ուժով գործողություններ կատարելը կօգնի վերջույթները կորցրած մարդկանց: Եվ դա իսկապես մարդասիրական տեխնոլոգիական լուծում է: Մյուս կողմից, բարդ չէ երեւակայել, թե մարդկանց մեջ չիպերի տեղադրման միջոցով ինչ վտանգավոր գործողություններ է հնարավոր կատարել տարբեր մասշտաբներով:

Եվ այստեղ է, որ աշխարհհը անցնում է տեխնոլոգիական զարգացման, տեխնոլոգիական հեղափոխության հնարավորությունների եւ հնարավոր սարսափելի հետեւանքների չափազզանց նուրբ սահմանով: Եվ անկասկած է մի բան, որ այդ գործընթացը, այդ հեղափոխությունն անկասելի է, եւ հետեւաբար՝ այդ նուրբ սահմանը միայն ավելանալեւո է: իսկ դա առաջացնելու է հարց, թե մարդկությունը ինչպես է կառավարելու, պահպանելու այդ սահմանը, որպեսզի այն «չհատեն» վտանգավոր, ընդհուպ սարսափելի ռիսկերը: Այսօր պետությունները եւ հանրությունները իրենց անվտանգային հարցերում կենտրոնացած են պետական սահմանների անձեռնմխելիության, կամ ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ դրան զուգահեռ հասունանում է ահա վերը նկարագրված տեխնոլոգիական հեղափոխության եւ վտանգավոր հետեւանքների սահմանի հարցը, դրա կառավարումը, դրա անվտանգությունը ապահովելու հարցը:

Կասկածից վեր է, որ տեխնոլոգիաները ծառայեցվելու են ոչ միայն մարդկային զարգացման կարիքների բավարարման, այլ նաեւ մարդկային արատների, այդ շարքում փողի եւ իշխանության համար պայքարի նպատակների սպասարկմանը: Այդ խննդրի կառավարումը գլոբալ մարտահրավեր է համայն մարդկության համար, եւ ամենից վտանգավորը այսօր այն է, որ այդ մարտահրավերը ծավալվում է մի աշխարհում, որտեղ այսօր ծավալվում է համաշխարհային պատերազմ եւ կարգերի փլուզում, ապակայունացում, որոշակի իմաստով՝ անարխիա: Եվ առաջանում է հարց, թե ի վիճակի՞ է մարդկությունը այդ փլուզման ռեժիմում կառավարել աճող տեխոլոգիական մարտահրավերները, հատկապես, երբ աճում է դրանք փլուզման, համաշխարհային պատերազմի ռեժիմում միմյանց դեմ ծառայեցնելու գայթակղությունը: Այստեղ է նաեւ մոտիվը, որն Իլոն Մասկին դարձրել է գերտերությունների եւ ուժային կենտրոնների կառավարիչների ուշադրության առարկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում