Thursday, 02 05 2024
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն

Ֆինանսա-բանկային ուշագրավ վերափոխումներ հայաստանյան, եւ ռեգիոնալ մասշտաբով

Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունում «անսպասելիորեն» առաջին պլան է եկել փողը: Մասնավորապես, բարդացել է երկու երկրների միջեւ ֆինանսական օպերացիաների իրագործումը, քանի որ թուրքական բանկերը երկրորդային պատժամիջոցներից խուսափելու համար հրաժարվում են այդ օպերացիաներից: Իրավիճակի բարդությունը խոստովանում են ռուսաստանցի գործարարներն ու անգամ դիվանագետները:

Այդ հանգամանքը ռուս-թուրքական հարաբերության օրակարգ է բերել համատեղ բանկի ստեղծման գաղափարը, որի միջոցով կողմերը պետք է ապահովեն ֆինանսա-տնտեսական փոխհարաբերության կայունություն: Խնդրի կարեւորության մասին խոսել է նաեւ Կրեմլի ղեկավար Պեսկովը, հայտարարելով, որ բանկի հարցը կլինի ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում: Փողի խնդիրը կբաժանի՞, թե՞ կմիավորի Թուրքիային ու Ռուսաստանին: Այդ հանգամանքը անշուշտ իր ազդեցությունն է թողնելու նաեւ Կովկասի ռազմա-քաղաքական միջավայրի վրա, հաշվի առնելով դրա հանդեպ ռուս-թուրքական հարաբերության կարեւորությունը, ինչը թերեւս չունի ավելորդ հաստատման կամ մեկնաբանության կարիք:

Այս ֆոնին, ի դեպ, ուշագրավ են տեղեկությունները, որ վերաբերում են Հայաստանի ֆինանսա-բանկային սեկտորին: Իհարկե այստեղ «զուգորդումը» ոլորտային է, բայց չկա որեւէ հանգամանք, որը մատնացույց կանի որեւէ փոխկապակցվածության, սակայն Հայաստանի ֆինանսաբանկային սեկտորի վերաբերյալ հայկական մամուլում եղել է երկու էական տեղեկություն: Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ գործող բրիտանական HSBC-ն՝ Հայաստանում գործող ըստ էության ամենահեղինակավոր, նաեւ միջազգային բանկային համակարգում խոշորագույն համարբող բանկերից մեկը հայտարարել է, որ վաճառում է հայաստանյան մասնաճյուղը, իսկ գնորդ բանկն Արդշինբանկն է, որտեղ ի դեմ մինչ կառավարության փոխվարչապետի պաշտոնում հայտնվելն ղեկավար կազմում աշխատել է Մհեր Գրիգորյանը՝ 2011-18 թվականներին զբաղեցնելով բանկի վարչության նախագահի պաշտոնը:

Գործարքն իհարկե դեռ պետք է արժանանա կարգավորող մարմնի հավանության: Ի դեպ, հարկ է նկատել, որի բրիտանական բանկը ամբողջ աշխարհում իր մասնաճյուղերի օպտիմալացման քաղաքականության մասին հայտարարել է դեռեւս 2020 թվականից: Մյուս տեղեկությունը այն է, որ Հայաստանի բանկային համակարգի մյուս խոշոր բանկը՝ Ամերիաբանկը, որի հիմնադիրներից եւ բաժնետերերից է նաեւ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, որն այժմ ադրբեջանական գերության մեջ է, կարող է վաճառվել Վրաստանի խոշորագույն բանկերից մեկին՝ Bank of Georgia Group PLC-ին: Վրացական բանկը պաշտոնապես հաստատելլ է, որ վարում է Ամերիաբանկի բաժնետոմսերը գնելու բանակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում