Thursday, 02 05 2024
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00

Ի՞նչ է բերում Խովաեւը կամ ի՞նչն է բերում Խովաեւին

Հայ-ադրբեջանական հարաբերության հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը այցելել էր Բաքու, ծրագրում կա նաեւ այց Հայաստան՝ ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, թեեւ չմանրամասնելով Հայաստան այցի ժամկետները: Խովաեւը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ: Քննարկումների հանրայնացված օրակարգը ըստ էության «ստանդարտ» է եւ չի պարունակում պատասխան հարցին, թե արդյո՞ք Խովաեւը ռեգիոն է ժամանել որեւէ նոր առաջարկով կամ գաղափարով, թե՞ նրան Կովկաս է բերել Ներքին Հանդի միջադեպը, որը լրջորեն անհանգստացրել է Ռուսաստանին՝ Կովկասում ապակայունացման վտանգի առումով:

Ներկայումս ռեսուրսները գրեթե ամբողջապես ուկրաինական ուղղությամբ «նետած» Մոսկվայի համար Կովկասի որեւէ ապակայունացում կլինի լուրջ խնդիր: Հնարավոր է, որ Խովաեւը Բաքու է գործուղվել նախ եւ առաջ հասկանալու համար, թե որքան է այդ խնդիրը լուրջ, ինչից հետո արդեն ռուսական կողմը կարող է մտածել այն չեզոքացնելու կամ կառավարելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատման աշխատանքային մեթոդաբանության երկու տարբերակների վերաբերյալ առաջարկներից, ինչը ըստ նրա հիմք է տալիս մտածել, որ Բաքուն այդպիսով դիտարկում է խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու եւ այդ կերպ նաեւ Հայաստանի հանդեպ ավելի լայն ռազմական սադրանք իրականացնելու հնարավորությունը:

Այդօրինակ զարգացում կանխելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, Երեւանը ակտիվորեն ներգրավվում է բանակցային գործընթացում: Այստեղ սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է սպասել, եթե Բաքուն այդ գործընթացի առնչությամբ այտիվ չէ կամ առնվազն ակտիվ չէ եւ ավելին՝ հրաժարվում է, արեւմտյան հարթակներում բանակցությունից: Ընդ որում, արեւմտյան հարթակների նախաձեռնողները կարծես թե իրենց հերթին առանձմապես մեծ ակտիվություն ու ջանք չեն գործադրում այդ հարթակներում բանակցությունը վերսկսելու հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխելու համար: Չի բացառվում, որ այդ ջանքն ունի այսպես ասած ստվերային դրսեւորում եւ չի արտահայտվում հրապարակավ՝ ավելի էֆեկտիվ լինելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Օ Բրայանը հստակ պատասխան չի տվել լրագրողների հարցին, թե արդյո՞ք Մյունխենի անվտանգության ամենամյա միջազգային համաժողովում կարող է լինել Փաշինյան-Ալիեւ հանդիպում, հաշվի առնելով, որ համաժողովին կարծես թե մասնակցելու են թե Փաշինյանը, թե Ալիեւը: Եթե նա չի հերքել հանդիպման հնարավորությունը, ապա կարող ենք ենթադրել, որ առնվազն կա այդպիսին կազմակերպելու փորձ կամ մտադրություն: Այդուհանդերձ, պետք է դիտարկել հարցը, թե ի՞նչ է լինելու, եթե չլինի այդպիսի հանդիպում եւ փաստացի շարունակվի արեւմտյան հարթակների բանակցային փակուղին: Երեւանն այդ դեպքում պատրա՞ստ է դիտարկել բանակցության մոսկովյան հարթակի հնարավորություն, ռազմական էսկալացիայի ռիսկի կանխարգելման ջանքի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում