ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։