Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Հայաստանն ու Ադրբեջանը բավական հասուն են՝ հարցերն ինքնուրույն լուծելու համար». Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից, ընթացիկ բանակցային գործընթացից, խաղաղության հնարավոր պայմանագրից ու հնարավոր ելքերից։

Ամիրբեկովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանն ու Ադրբեջանը բավարար հասուն են, որպեսզի ինքնուրույն լուծեն մնացած հարցերը։ Բորելն, ըստ էության, Ադրբեջանին մեղադրել է բանակցություններից խուսափելու մեջ, ինչը կատարյալ անհեթեթություն է»։

Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ տարածքային հավակնությունների մասին մեղադրանքները «նախատեսված են որպես հնարք, որի նպատակն է շեղել ուշադրությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջներից»։ Մեկնաբանելով Բորելի խոսքերը՝ Ամիրբեկովը ասել է. «Ադրբեջանում ոչ ոք նրա խոսքերը չի մեկնաբանել որպես ավելի հեռուն գնալու և Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն։ Այս ամենը պարզապես հնարքներ են»։

Ամիրբեկովն ասել է, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում և օրենսդրության մեջ կան ևս մի քանի նման պնդումներ: Օրինակ, երբ Հայաստանի օրենսդիր մարմինը վավերացրեց 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրերը, որոնք խորհրդային հանրապետության սահմանները ճանաչում էին որպես նորանկախ պետությունների սահմաններ, օրենսդիրները հավելեցին այն ձևակերպումը, որ դա չի վերաբերում Ղարաբաղին: Նմանապես, Ամիրբեկովը խոսել է մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի վերջին հայտերից, որոնք, ըստ Ամիրբեկովի, ենթադրում են Ադրբեջանի նկատմամբ հավակնություն․

«Մենք մեր բանակցությունների ժամանակ, ինչպես նաև մեկնաբանությունների ու տարբեր փոխանակումների միջոցով բազմիցս հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այս փաստերի վրա», – ասել է նա: «Հայկական կողմն ընդունում է, որ դա փաստ է, բայց ոչինչ չի արվում։ … Երբ նրանք փորձում են խաբել, եթե կարելի է այդպես ասել, երբ փորձում են ամբողջ մեղքը և պատասխանատվությունը դնել մեր ուսերին և միևնույն ժամանակ հոգու խորքում դեռ ունեն այդ տարածքային պահանջները մեր նկատմամբ, դա չի աշխատի», – ասել է Ամիրբեկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում