Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պետական բյուջեի «քաղաքական մակաբույծները»

Կառավարության փետրվարի 8-ի նիստում կայացվել է մի որոշում, որն իհարկե բխում է օրենսդրական հիմքից, բայց դրանով հանդերձ նաեւ արտացոլում է հայաստանյան քաղաքական իրականության ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Այդպես, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցած 4 կուսակցություն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջեից կստանա 520.7 մլն դրամ աջակցություն։ Համաձայն այդ որոշման, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ և «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։ Իհարկե, այս պրակտիկան Հայաստանում օրենսդրորեն ամրագրված է շատ երկար տարիներ:

Բայց, ամբողջ հարցն էլ հենց դա է թերեւս, որ այդ պրակտիկան ավարտելու ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերի չլինեն բեռ պետական բյուջեի, հարկատուների համար: Որքա՞ն կարեւոր գործեր կարելի էր անել 520 միլիոն դրամով: Փոխարենը, այդ փողը գնում է քաղաքական ուժերի, որոնք մի կողմից իրենք տնօրինում են ահռելի ֆինանսական ռեսուրսներ՝ իհարկե առավելապես իրենց առաջնորդական խմբերի մակարդակով, բայց մեծ հաշվով ի՞նչ են այդ քաղաքական կուսակցութունները, եթե ոչ ընդամենը իրենց առաջնորդների եւ առաջնորդական խմբերի տարատեսակ հավակնությունների սպասարկման գործիքներ:

Հետեւաբար, ինչու՞ պետք է այդ հավակնությունների սպասարկումը նաեւ գին արժենա պետական բյուջեի, կամ ինչպես վարչապետն է ասում՝ «ժողովրդի գրպանի» համար: Ժողովրդի գրպանինը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե կուսակցական առաջնորդական խմբակների կարիքներին: Առավել եւս, որ այստեղ առկա է նաեւ բավականին ցցուն անարդարություն, քաղաքական մրցակցության սկզբունքի խախտում, եթե հաշվի առնենք այն, որ տվյալ քաղաքական ուժերը այլ ուժերի համեմատությամբ այսպես ասած «անցել» են պետական աջակցություն ստանալու նշաձողը, որովհետեւ ունեցել են ըստ էության ավելլի շատ ֆինանսական հնարավորություններ եւ վարչական լծակներ, այլ կերպ ասած՝ ավելի հարմար են տեղավորվել ֆինանսատնտեսական եւ քաղաքական կոնյուկտուրայի շրջանակում:

Իհարկե, Հայաստանն այսօր ունի ահռելի այլ խնդիրներ, բայց վերջին հաշվով, 520 միլիոն դրամն օրինակ կարող էր ուղղվել հենց այդ խնդիրների լուծմանը՝ առարկայական, օգտակար, մնայուն կամ երկարաժամկետ լուծում ապահովելուն, որը գուցե ընդհանուր անհրաժեշտ լուծումների շրջանակում լիներ փոքր, սակայն կատարված ծախսի համեմատությամբ ունենար բազմապատիկ ավելի տարբերություն եւ իմաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում