Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Հայաստանում ԷԿՈ-ով ծնված առաջնեկներն արդեն 20 տարեկան են. Անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնումը լինելու է շարունակական

Երևանի Մոր և մանկան առողջության կենտրոնում անպտղության հաղթահարման ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկեց տվյալ ծրագրի կայացման ու զարգացման ակունքներում կանգնած անձանց հուշամեդալներով պարգևատրմամբ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեղափոխական ձեռքբերում համարեց Հայաստանում առաջին անգամ 2003 թվականին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրականացված արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ եռյակի ծնունդը:

«Տարիների ընթացքում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կենտրոններ ստեղծվեցին և երկրում անպտղության բուժման համար կիրառվող բոլոր տարատեսակները դարձան հասանելի, բազմաթիվ ընտանիքներ համալրվեցին:

Բայց քանի որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը, հատկապես` արտամարմնային բեղմնավորումը, բավականին թանկարժեք է և ֆինանսապես ոչ բոլորի համար հասանելի, պետությունը սկսեց աջակցության ծրագրեր՝ սոցիալական որոշ խմբերի համար: 2019 թվականից անպտղության բուժման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը զգալի ընդլայնվեց` ներառելով սահմանամերձ շրջանների և զինծառայողների ընտանիքներին, հետո նաև 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց զավակներին կորցրած կանանց: Իսկ նախորդ տարին անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման առումով նշանակալի էր»,- մանրամասնեց նախարարը:

Անպտղություն ունեցող բոլոր զույգերը, կարող են օգտվել ծրագրից, իհարկե, որոշակի տարիքային սահմանափակմամբ` ելնելով բժշկական նկատառումներից: Զոհված զինծառայողների ծնողների դեպքում այդ տարիքային սահմանափակումը չի գործում: Նրանց դեպքում պետությունը ֆինանսավորում է անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր տարբերակները` ներառյալ սեռաբջիջների դոնորություն և փոխնակ մայրություն:

Մինչ օրս պետական ֆինանսավորմամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցված ծառայությունների շնորհիվ 451 երեխա է ծնվել, որից 59-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Նրանցից 159-ը նախորդ տարվա ծնվածներն են:

«Պետությունը, հատկապես վերջին մարտահրավերներից հետո, մեր առջև դնում է վերարտադրողական ներուժը իրացնելու հանձնարարական, ուստի, անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնումը լինելու է շարունակական, ունենք նաև շահառուների նոր խմբեր ավելացնելու հանձնառություն»,- նշեց նա:

Ավանեսյանը եզրափակելով ասաց՝ ծառայությունները պետք է հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, բայց նաև մեծ պոտենցիալ են տեսնում Հայաստանը բժշկական տուրիզմի համար հետաքրքիր ուղղություն դարձնելու մեջ: Նա նաև ընդգծեց՝ ոլորտի լիարժեք զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մասնագետների բավարար քանակ ապահովել, որի նպատակով քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կմտցվեն, որը, իր համոզմամբ, զարգացման նոր խթան կհանդիսանա:

Պրոֆեսոր Գեորգի Օկոևը պատմեց արտամարմնային բեղմնավորման գաղափարը Հայաստանում առաջին անգամ կիրառելու մանրամասները: Նշեց առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված իրենց լուծումները: Նրա խոսքով՝ մեկ այլ մարտահրավեր էր մարդկանց կարծիքը այս մեթոդի վերաբերյալ:

«2003 թվականին Հայաստանում գրանցվեց այդ մեթոդով առաջին հղիությունը, որը լուծվեց հաջողությամբ: Չնայած, որ բժշկությունը ուներ այդ եղանակով ծնված շուրջ 1.5 միլիոն երեխայի փորձ, որն ապացուցում էր, որ նրանք որևէ բանով չեն տարբերվում, միևնույն է, մարդիկ մտածում էին, որ երեխաները, որոնք այդ տարբերակով ծնվում են, ինչ-որ բանով տարբերվում են»,- ասաց պրոֆեսորը:

Բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար բժշկության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գեորգի Օկոևին շնորհվեց շնորհակալագիր: Արտամարմնային բեղմնավորման կայացման զարգացման ակունքներում կանգնած անձինք՝ Գեորգի Օկոևը, սաղմնաբան Կարեն Ջինանյանը և 2003 թվականին Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորումով ծնված եռյակը պարգևատրվեցին հուշամեդալներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում