Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Բաքվում «աջ ձեռքը» հերքում է «ձախ ձեռքի» տեղեկատվությունը

Ականային միջադեպերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ մասամբ պայթյուններ տեղի են ունեցել շփման գծից, մարտական գործողությունների գոտուց այնկողմ, սոցիալական X (նախկիոն Թվիթեր) ցանցի անձնական էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ ավելացրել, որ Հայաստանը «շուրջ մեկ միլիոն ականներ է տեղադրել, որպեսզի խոչընդոտի մարդկանց վերադարձը»: Նախ, Հաջիեւը հակասում է իր անմիջական պետին, որ ասում է, թե «Հայաստանը մտադիր էր հավիտենական դարձնել օկուպացիան»-իսկ նրա ենթակայի ասածից հետեւում է, որ Հայաստանը մտադրված էր հեռանալ, բայց «խաղաղ բնակչության վերադարձի համար անտանելի պայմաններ ստեղծելուց հետո»:

Բայց ավելի ուշագրավ է, որ Հաջիեւի գրառումը լիովին հակասում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրությունը, որ տարածվել է փետրվարի 3-ին եւ 4-ին՝ Թարթառի շրջանի երկու բնակչի ականի վրա պայթելու դեպքերի կապակցությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երկու դեպքում էլ հատուկ շեշտել է, որ միջադեպերն արձանագրվել են «նախկին շփման գծու»: Առաջին դեպքի լոկացիան դժվար որոշելի է, բայց երկրորդը հստակ տեղորոշվել է «Թարթառի շրջանի Հասանղայա գյուղու»: Խոսքը Մարտակերտի շրջանի Հայկաջուր ավանի մասին է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ է 1992թվականից: Այդ բնակավայրում երեսուն տարուց ավելի է՝ հայկական զինված ուժեր չկան:

Եթե ուշադիր լինենք, ապա արխիվային բազմաթիվ նյութեր կգտնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռազմական գործողությունների վայրերում զենքի եւ զինամթերքի, այդ թվում՝ չպայթած ականների հայտնաբերման եւ վնասազերծման մասին: Մի տարածք, որ երեք տասնամյակից ավելի է՝ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, ի՞նչ կապ ունի հայկական կողմի եւ հատկապես Հայաստանի Հանրապետության հետ: Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը ականապատ դաշտեր է ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլեւ՝ իր վերահսկողությանն անցած տարածքներում:

1994թ. մայիսյան հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր քաղաքացիական անձինք, այդ թվում նաեւ երախաներ, ականի եւ չպայթած ռումբերի զոհ են դարձել, անբուժելի մարմնական վնասվածքներ ստացել: Մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են կատարվել: Ադրբեջանն այսօր միջազգային մի քանի կառույցների, առանձին երկրների կողմից ականազերծման գործում օժանդակություն է ստանում: Ի վերջո, խոսքը մի երկրի մասին է, որ ականազերծող տեխնիկա է հատկացնում Ուկրաինային:
`
Ցանկության դեպքում այդ տեխնիկան կարելի է օգտագործել նաեւ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չունի՞ ականապատված տարածքների քարտեզներ: Անկասկած ունի եւ, հավանաբար, օգտագործում է: Պարզապես քաղաքական խնդիր է դրված միջազգային հանրությանը ներշնչել, որ «Հայաստանը շարունակում է ականային ահաբեկչությունը, խոչընդոտում իրենց բնակության վայրեր խաղաղ մարդկանց վերադարձին»: Մերժելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքը՝ Բաքուն ճգնում է «համարժեքություն» ստեղծել: Բայց կոնկրետ այս դեպքում ստացվել է ինչպես միշտ. Ալիեւի «աջ ձեռք» հերքել է նրա«ձախ ձեռքի» տարածած տեղեկատվությունը:

Իսկ առհասարակ, տպավորություն է, որ չնայած բռնատիրական կարգերին, Բաքուն լիովին չի վերահսկում ,,ազատագրված տարածքների,, օպերատիվ իրավիճակը: Պաշտոնապես հայտնի է, որ ելումուտքը խստորեն կանոնակարգված է, քաղաքացիները չեն կարող ազատորեն տեղաշարժվել, բայց գործնականում, երեւում է, Արցախին սահմանակից ադրբեջանաբնակ շրջաններում կողոպուտի մեծ մրցավազք կա: Նման դեպքերում մարդիկ կարող են բախվել նաեւ ադրբեջանցի զինվորականների կողմից տեղադրված ականննեերի: Ամեն դեպքում Բաքուն որեւէ իրեղեն ապացույց չի ներկայացնում: Ականային միջադեպերի մասին տեղեկատվությանը կից նույնիսլ տեսա-լուսանկարային նյութեր չեն հրապարակվում: Ամենեւին էլ բացառված չէ, որ գործ ունենք ֆեյք «զոհեր» մասին տեղեկատվա-քարոզչական տեխնոլոգիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում